News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տնտեսությունն արագորեն վերականգնվում է COVID-19 համավարակի բացասական ազդեցությունից, ուրբաթ հայտարարել է ֆինանսների նախարար Լյուֆթի Էլվանը, հաղորդում է Аhval-ը:

Նրա խոսքով՝ ներկայում կա որոշակի ներուժ շուրջ 20-տոկոսանոց տնտեսական աճի համար: «Վերջին շաբաթների ընթացքում տեղի է ունեցել պատվաստումների տեմպի զգալի արագացում»,-ասել է նա: «Ես համարում եմ, որ դա կհանգեցնի ծառայությունների հատվածում ակտիվացմանը, հատկապես զբոսաշրջության ոլորտում շատ կարճ ժամանակահատվածում»,-համոզմունք է հայտնել թուրք նախարարը:

Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պետք է վճռական պայքար մղի գնաճի դեմ կայուն տնտեսական աճ ապահովելու համար: «Կանոնակարգված եւ կանխատեսելի քաղաքականությունը կհանգեցնի հաջողության գնաճի դեմ պայքարում»,-ասել է Էլվանը:

Թուրքիայի Կենտրոնական բանկը պահպանում է տոկոսադրույքները 19 տոկոսի մակարդակում վերջին երեք ամիսների ընթացքում մարտին դրանց բարձրացումից հետո, որպեսզի նվազեցնի գնաճը: Սպառողական ապրանքների գնաճը հասել է մինչեւ 16,6 տոկոսի մայիսին՝ ի տարբերություն ապրիլին գրանցված 17,1 տոկոսի: Թուրքական լիրան հասել էր ռեկորդային նվազագույնի՝ հունիսի սկզբին մեկ դոլարի դիմաց կազմելով ավելի քան 8.8 միավոր, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել Կենտրոնական բանկին հուլիսին կամ օգոստոսին նվազեցնել տոկոսադրույքները ձեռնարկությունների համար ծախսերը կրճատելու նպատակով: Թուրքիայում ներդրողները մտահոգված են, որ Կենտրոնական բանկը վաղաժամ կնվազեցնի տոկոսադրույքները, ինչը կվտանգի տնտեսական եւ ֆինանսական կայունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ