News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանում ներկայիս տապն աննախադեպ է օդերեւութաբանական պատմության ընթացքում: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է երկրի գլխավոր օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ հունիսին Երեւանում եւ Արարատյան դաշտում գրանցվել է պատմական ռեկորդային ջերմաստիճան: Նման ջերմաստիճան գրանցվել է 1998 թվականին՝ +39,2-ից +39,4 աստիճան:

Իսկ այժմ տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, հունիսի 24-ին եւ 25-ին պատմական ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան դաշտում եւ Երեւանում:

«Այսպիսով, մայրաքաղաքի որոշ հատվածներում երեկ գրանցվել է +41,2 աստիճան, ինչը երկու աստիճանով գերազանցել է երբեւիցե գրանցված առավելագույն ջերմաստիճանը», - ընդգծել է Սուրենյանը:

Նա նաեւ հայտնել է, որ խիստ բարձր ջերմային ֆոնը, որը մոտ 8-10 աստիճանով կլիմայական նորմայից բարձր է, հանրապետության ողջ տարածքում կպահպանվի մինչեւ հունիսի 28-ը: Սակայն նույն օրվա երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: Այսպիսով, հունիսի 29-ից հունիսի 30-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով՝ Սեւ ծովից տարածաշրջան սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված:

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում հունիսի 28-ից 30-ը երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ: Բացի այդ, մայրաքաղաքի որոշ հատվածներում երեկոյան ժամերին նույնպես սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ