
Ադրբեջանական պաստառները հեռացվել են Բարսելոնի մետրոյի կանգառներից։ Այս մասին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Վերջինս նաև իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք: