Բունդեսվերի մի քանի զինծառայող է վիրավորվել Մալիում ՄԱԿ-ի կայունացման հարցով բազմապրոֆիլ համալիր առաքելության վրա (MINUSMA) հարձակման հետեւանքով երկրի կենտրոնական շրջաններից մեկի հյուսիսում: Այդ մասին ուրբաթ՝ հունիսի 25-ին, թվիթերյան էջում հայտարարել է ԳԴՀ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է DW-ը:
Գերատեսչությունում կոչ են արել «զերծ մնալ շահարկումներից», սակայն չեն նշել վիրավորների ստույգ թիվը՝ խոստանալով հայտնել ավելի ընդարձակ տեղեկատվություն հաջորդիվ: Տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն:
MINUSMA-ի ներկայացուցիչներն ավելի վաղ տեղեկացրել են «երկնագույն սաղավարտներ» խաղաղապահ կոնտինգենտի կազմում 15 վիրավորների մասին: Հարձակումն իրականացվել է մահապարտի կողմից, որը պայթեցրել է ավտոմեքենան: