News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԳՆ-ում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում. բանն այն է, որ ներկայումս տվյալ գերատեսչությունը բառացիորեն բարձիթողի վիճակում է։ Փաստացի մոտ մեկ ամիս է՝ ո՛չ նախարար ունի այս կառույցը, ո՛չ փոխնախարարներ: Փորձագիտական շրջանակները, այդ թվում՝ արտերկրյա, արձանագրում են, որ այս ամենն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անհեռատես ու անկանխատեսելի արտաքին քաղաքական գործունեության հետ։ Մեկ անգամ չէ մամուլն արձանագրել` Փաշինյանը փաստացի ոչ ոքի չի վստահում և ամեն որոշում կայացնում է գրեթե միանձնյա։ Նույն վիճակն է նաև արտաքին քաղաքականության մասով: Նախարարությունում ամենավերջինն էին տեղեկանում, որ սեղանին այս կամ այն փաստաթուղթն է դրված քննարկման: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների, վերջին շրջանում Փաշինյանի՝ նույնիսկ միջազգային այցերի կամ որևէ արտասահմանցի պաշտոնյայի հետ հանդիպման մասին այս գերատեսչությունում իմանում էին պաշտոնական հաղորդագրությունից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, շրջանառվող այն լուրը, թե Փաշինյանը պատրաստվում է ԱԳ նախարար նշանակել Ռուբեն Ռուբինյանին, բավականին զարմացրել ու զայրացրել է դիվկորպուսի մեծ մասին: Սակայն նա, մեղմ ասած, միակ թեկնածուն չէ: Ըստ կառավարության մեր աղբյուրների, Փաշինյանը գերակա է համարում այն հանգամանքը, որ ով էլ նշանակվի նախարար, պետք է արմատական ռեֆորմներ իրականացնի և հատկապես փորձի ազատվել բոլոր այն անձանցից, որոնք ինչ-որ կերպ կապված են կամ ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, ինչպես նաև նրանցից, որոնք այս ընթացքում ընդվզել են իր դեմ: Փաշինյանի համոզմամբ, «հենց նման կադրերն են նախարարությունում ստեղծել էս բարդակը»։:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել. Եթե սպառնում են` ձայնագրեք. Փաստաբանի խորհուրդները ուսանողներին
Հայտարարեք, որ ցանկանում եք մասնակցել օրինական հավաքի: Հավաքին մասնակցելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է...
ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են
Մասնաշենքի բոլոր լսարանները դատարկ են, ուսանողությունը Երեւանի փողոցներում բողոքի գործողությունների է մասնակցում...
Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է. ոստիկանները մարդկանց բերման են ենթարկում (ուղիղ)
Ոստիկաններից մեկը նույնիսկ փորձում էր բերման ենթարկել լրագրողներին...
Կարմիրբերետները լրագրողներին ու օպերատորներին քաշքշելով հեռացրին խաչմերուկից
Հանրապետության հրապարակում լարվածությունը չի նվազում...
Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները
Քաղաքացիները շարունակում են ակցիաները...
Որ դեպքում իրավաչափ չէ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը
Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար անձին ազատությունից զրկելը իրավաչափ չի կարող համարվել, եթե ակնհայտ երևում է, որ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ