News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն մտավախություններ ունի դրսից Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ քվեարկության նախօրեին հասարակական կարծիքի ձեւավորման վրա ազդեցության փորձերի կապակցությամբ, գրում է DW- ն:

Միեւնույն ժամանակ, RT-ի նման լրատվամիջոցներն «ակնհայտորեն նույնիսկ փոքր-ինչ մոտ չեն ԶԼՄ-ների ազատության չափանիշներին»,- ասել է Շոյբլեն՝ հավելելով, որ արդյունքում «լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Թուրքիան, ազդեցություն է ունենում Գերմանիայում ընտրողների վրա»:

Վոլֆգանգ Շոյբլեն խոստովանել է, որ հասարակության մակարդակում նման ազդեցությանը դիմակայելն այդքան էլ հեշտ չէ: Նա կարծիք է հայտնել, որ որոշակի օգուտ կարող է բերել ազդեցիկ ռուսախոս բլոգերների կողմից սոցիալական ցանցերում իրականացվող մանիպուլյացիայի եւ քարոզչության վտանգների վերաբերյալ բացատրական աշխատանքը: «Ի դեպ, ազատ ժողովրդավարությունը նույնպես անպաշտպան չէ, եւ մենք պետք է բարելավենք համագործակցությունը Ռուսաստանի հետ, դա անընդհատ հասցնենք ռուս պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին»,- հավելել է Շոյբլեն:

Ըստ գերմանական Բունդեսթագի նախագահի՝ ապատեղեկատվական արշավների դեմ պայքարում հասարակությունը պետք է հավասարապես հույսը դնի տեղեկատվության, վստահության եւ քննադատական ​​քննարկումների ուժի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ