News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչն ու ընկերը, ոչ սթափ վիիճակում, «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից մի քանի անգամ կրակոցներ են արձակել: Այս մասին  հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկված 35-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել։ Հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ջրավազանի և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իր «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի սրահից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից, առանց որևէ պատճառի, 4 անգամ կրակել է: Մոտ 10 րոպե անց կրակոցներ էր արձակել նաև Սանահին կայարան թաղամասում։

Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք ինքնաձիգը։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կատարվում է քննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ