News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի համաշխարհային գները վերջին տասնամյակի ամենաարագ տեմպերով են աճում՝ խորացնելով աշխարհի առավել խոցելի երկրների խնդիրները, որոնք բախվում են կորոնավիրուսային համավարակի հետեւանքների հետ, հայտնել է AFP-ն:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) մտահոգված է, որ գնաճը կարող է սոցիալական հուզումներ առաջացնել այն երկրներում, որոնք արդեն գտնվում են քաղաքական ցնցումների մեջ:

ՊԳԿ-ի տվյալենորվ՝ սննդամթերքի գները մայիսին գրեթե 40 տոկոսով բարձր էին, քան մեկ տարի առաջ, ինչը ամենակտրուկ աճն էր 2011 թվականի սեպտեմբերից ի վեր: 12 ամսվա ընթացքում եգիպտացորենի գներն աճել են 88 տոկոսով, սոյայինը՝ 73 տոկոսով, հացահատիկինը եւ կաթնամթերքինը՝ 38 տոկոսով, շաքարավազինը՝ 34 տոկոսով, իսկ մսինը՝ 10 տոկոսով: «Սա շատ մտահոգիչ է», - ասել է Պարենի համաշխարհային ծրագրի գլխավոր տնտեսագետ Արիֆ Հուսեյնը:

2007-2008 թվականներին հիմնական սննդամթերքի կտրուկ գնաճը անկարգությունների հանգեցրեց աշխարհի մի շարք քաղաքներում: 2010-2011 թվականներին հասնելով գագաթնակետին՝ գնաճը հրահրեց «Արաբական գարնան» ընդվզումներ:

Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է, սակայն գնաճը նույնպես աճում է, քանի որ կառավարությունները հսկայական գումարներ են ծախսել տնտեսությունների խթանման ծրագրերի վրա այն բանից հետո, երբ անցյալ տարի համավարակը կանգնեցրեց տնտեսական ակտիվությունը:

Գնաճը Չինաստանում , որը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, 2021 թվականին կաճի 8,5 տոկոսով, ընդգրկում է հիմնական սննդամթերքները, ինչպիսիք են հացահատիկային մշակաբույսերը, միսը եւ այլն: «Իրականում, Չինաստանն է, որ ներկայումս օժանդակում է սննդամթերքի գնաճին», - ասել է տնտեսագետ Ֆիլիպ Չալմինը:

Գների բարձրացման այլ շարժիչ ուժերից են երաշտը Բրազիլիայում (ինչի հետեւանքով բարձրանում է եգիպտացորենի գինը), նավթի գնի վերականգնումը եւ ծովային փոխադրումների արժեքի աճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Ամենաշատ