News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան Սահել շրջանում «Բարհան» օպերացիայի ընթացքում ֆրանսիական զորքերը վնասազերծել են «Մեծ Սահարայում Իսլամական պետություն» (ISGS) ահաբեկչական խմբավորման մի քանի պարագլուխների: Այս մասին հայտնել է AFP-ն՝ հղում կատարելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլիին:

Խոսքը, մասնավորապես, Աբդելհաքիմ ալ-Սահրաուիի մասին է, որը, ըստ նախարարի, «ISGS-ի կարեւոր անձանցից է՝ հայտնի շարիաթի օրենքների խիստ պահպանմամբ», - հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Հաստատվել է, որ նա մահացել է մայիսին՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում», - գործակալությունը մեջբերել է Փարլիի խոսքերը:

Բացի այդ, հունիսին գերեվարվել էին ISGS-ի երկու պարագլուխներ՝ Սիդի Ահմեդ Ուլդ Մուհամմեդը, որը հայտնի է որպես Քաթաբ ալ-Մաուրիտանի անունով, եւ Դադի Ուլդ Չուայբը (կեղծանունը՝ Աբու Դարդար): Վերացվել են եւս վեց զինյալներ, որոնց անունները չեն ճշտվել:

2015 թվականի գարնանը ստեղծված «Մեծ Սահարայում Իսլամական պետություն» խմբավորումը «Իսլամական պետության» կառույցներից է: Այն առաջացել է Արեւմտյան Աֆրիկայում գործող արմատական ​​իսլամիստական ​​«Ալ-Մուրաբիտուն» խմբավորման պառակտման արդյունքում:

2014 թվականի օգոստոսին Ֆրանսիան սկսել է «Բարհան» գործողությունը՝ պայքարելու իսլամիստական ​​խմբավորումների դեմ Մալիում, Բուրկինա Ֆասոյում, Մավրիտանիայում, Նիգերում եւ Չադում: Այն «Սերվալ» օպերացիայի շարունակությունն էր, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել են 2013-2014 թվականներին Մալիում: Ֆրանսիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այժմյան օպերացիայում ներգրավված է ավելի քան 5000 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ