News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խորհրրդարանկան վերջին ընտրությունները, ինչպես եւ կանխատեսում էինք, չէին դառնալու ստեղծված իրավիճակից ելք, այլ դժոխքի հերթական  շրջանն էին լինելու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության  համար: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, հրավիրված ասուլիսի ժամանկ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Դեռեւս դեկտեմբեր-հունվար ամիսներին պարզ էր բանաձեւը որով կապիտուլյանտը փորձելու է պահպանել իշխանությունը: Շատ պարզ էր. համար առաջին բաղադրիչ` զիջել ամեն ինչ, ինչ պահանջում է Ադրբեջանը եւ Թուրքիան, համար երկրորդ բաղադրիչ` Հայաստանից ու Արցախից մնացած տարածքները հանձնել ռուսական պաշտպանության ներքո, համար երրորդ բաղադրիչ` փորձել վերարտադրվել: Ինչ ասել ենք հունվար-դեկտեմբեր ամիսներին հենց այդպես էլ գնում է: Խորհրրդարանկան վերջին ընտրությունները, ինչպես եւ կանխատեսում էինք, չէին դառնալու ստեղծված իրավիճակից ելք, այլ դժոխքի հերթական  շրջանն էին լինելու Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության  համար: Եւ արտաքին եւ ներքին զարգացումները զարմանալիորեն համադրված են մեր վերջին քաղաքական օրակարգի մեջ»,-ասաց նա:

Աշոտյանը հայտնեց, որ վերջերս է վերադարձել Բրյուսելից եւ կարող է կիսվել իր տպավորություններով. «Արտաքին աշխաարհում կար կոնսենսուս, որ Հայաստանում քաղաքական անհանգիստ վիճակը, լարվածությունը, որը ստեղծվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, պետք է հանգուցալուծել, ոչ թե փողոցով, այլ ընտրություններով: Նորից եմ հնչեցնում ասածս հայտարարությունները, որոնք միս ու արյուն են ստանում, այս ընտրությունները պետք էին աշխարհին, բայց ոչ Հայաստանին: Երբ որ Եվրոպայում շփվում էի եվվրոպական քաղաքական շրջանակների հետ, ընտրությունների հետ կապված իրենց մի բան էր հետաքրքրում` շատ լավ է, որ ձեզ մոտ կլինի քաղաքական կայունություն: Ուզում եմ եւս մեկ անգամ հիասթափեցնեմ բոլոր նրանց, անկախ րանից երկրի ներսում են, թե դրսում, թե այս ընտրությունները քաղաքական կայունություն են բերելու: Այս ընտրություններն իրենց արդյունքներով Հայաստանին քաղաքական կայունություն չեն բերելու: Բոլոր այն  մարդիկ, որոնց թվում է` ընտրությունների այն արդյունքը, որը գրանցվեց, լեգիտիմացնում է Արցախի կորուստը, լեգիտիմացնում է Հայաստանի Արցախից հրաժարվելու փաստը եւ լեգիտիմացնում է այն իրողությունը, որ Հայաստանը ներկայիս իրավիճակում վերածվել է քաղաքական մանրադրամի, սխալվում են մեղմ ասած»:

Աշոտյանը նշեց,որ պատահական չէ, որ իրենց դաշինքի տարածած հայտարարության մեջբ նշում են, որ այս ընտրությունները չեն ճանաչում որպես Արցախի կորստի լեգիտիմացում, որպես ստեղծված հետպատերազմյան իրավիճակի լեգիտիմացում, եւ սա շատ կարեւոր քաղաքական ուղերձ է, եւ կարծում է , որ բոլոր առողջ մտածող քաղաքական ուժերը պարտավոր են հղել:

«Շատ մեծ է այսօր գայթակղությունը դրսում համարել, որ ինչ եղել, եղել է, հայ ժողովուրդը մարսել էմ համակերպվել է իր այս կզած վիճակի հետ: Դա այդպես չէ իրականում եւ այս ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման եւ քաղաքական ավելի կայուն ապագայի հետ կապված»,- ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ