News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է խստացնել օրենսդրությունն ապօրինի միգրացիայի դեմ առավել արդյունավետ պայքարի համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան օրինագիծը ներկայացվել է կիրակի երկրի ներքին գործերի նախարարության կողմից: Առաջին ընթերցմամբ այն կդիտարկվի արդեն հունիսի 6-ին: Օրինագծով սահմանվել է քրեական պատասխանատվություն ապօրինի միգրացիայի համար եւ նախատեսված է ազատազրկում կես տարուց մինչեւ 4 տարի ժամկետով: Բացի այդ, առաջարկվել է սահմանել առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում անձանց համար, որոնք ծառայություններ են մատուցում անօրինական միգրանտներին տեղափոխելու գործում: Ներկայում այդ իրավախախտման համար առավելագույն ժամկետը կազմում է 14 տարվա բանտարկություն:

Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ իմիգրացիոն օրենսդրությունը բարեփոխելու առաջարկները կոչված են «կարգի բերել ապաստան տրամադրելու հնացած համակարգը»: Տվյալ ռեֆորմը թույլ կտա պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր փորձում են երկիր մուտք գործել ծովային ճանապարհով, մասնավորապես, Լա Մանշով:

Միայն 2021 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում շուրջ 6 հազար մարդ փորձել է հասնել բրիտանական ափին Լա Մանշով փչովի նավերի միջոցով, մինչդեռ ամբողջ վերջին տարվա ընթացքում այդ ցուցանիշը հավասարվել էր 8,4 հազար միգրանտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ