News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեկ տարում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 5 անգամ։ Մեր երկրում, ինչպեսեւ ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային համավարակի հետևանքով զգալիորեն տուժեց հատկապես զբոսաշրջության ոլորտը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  2020 թվականին Հայաստան  է այցելել 375 216 զբոսաշրջիկ՝  նախորդ տարվա համեմատ նվազելով  80.2% - ով (2019թ.՝ 1 894 377): Նույն թվականին երկրից հանգստի մեկնել է 346 093 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 81.5% - ով (2019թ.՝ 1 867 888): Ներգնա զբոսաշրջության վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ վերոնշյալ ցուցանիշները կազմված են 2020 թվականի հունվար – մարտ և սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, քանի որ ապրիլից – հունիս և հուլիս – օգոստոս ընկած ժամանակահատվածում տոտալ լոքդաունի պայմաններում Հայաստան ժամանում և այստեղից մեկնում տեղի չի ունեցել:

Արդեն 2021 թվականի հունվար – մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 86 524 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 79.1% - ով (2020թ. հունվար – մարտին՝ 307 530): Նույն ժամանակահատվածում  Հայաստանից մեկնել է 44 574 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 83.8% - ով (2020թ. հունվար – մարտին՝ 274 435):

2021 թվականի հունվար – մարտ ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 48.4% -ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 37.9%-ը՝ Ռուսաստանին, 9.6% - ը՝ ԵՄ երկրներին (4.5% ՝ Ֆրանսիա, 2%՝ Իտալիա), 42%՝ այլ երկրներին, որից՝ 18.7%-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, 6.3%-ը՝ Միացյալ Նահանգներին և 2.8%-ը՝ Վրաստանին:

Ըստ այցելության նպատակի ժամանողները բաշխվել են հետևյալ կերպ՝ գործնական՝ 35.1%, հանգստի՝ 26.3%, կրթության՝ 0.4%, բուժման՝ 1.1%, այլ՝ 37.1%: Միաժամանակ, ըստ այցելության նպատակի մեկնողները բաշխվել են հետևյալ կերպ՝ գործնական՝ 41.1% և հանգստի՝ 58.9%:

Ուշագրավ է, որ վերջին շրջանում զբոսաշրջիկների ներհոսքը Հայաստան  պայմանավորված է նաև այսպես կոչված «բուժման» նպատակով, հատկապես խոսքը  Իրանից եկող զբոսաշրջիկների մասին է, որոնք ժամանում են Հայաստան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու համար: Ներկայում ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակում մայրաքաղաքում տեղակայվել են շարժական բուժկետեր, որտեղ ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելով բժշկական համապատասխան հետազոտություններ, կարող են տեղում պատվաստվել: Հասանելի պատվաստանյութերն են «Աստրա Զենեկան» և «Սպուտնիկ V-ն»: Առաջիկայում նախատեսվում է նաև չինական պատվաստանյութի կիրառումը:

2021 թվականի առաջին եռամյսակի ընթացքում ամենամեծ թվով զբոսաշրջիկներ ժամանել են օդային ճանապարհով՝ 65 505 մարդ: Ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 21 019 մարդ, որոնցից՝ «Զվարթնոց» օդանավակայանով՝ 59 123, Բագրատաշենի անցակետով՝ 8 773, Գյումրիի օդանավակայանով՝ 5 271, Մեղրիի անցակետով՝ 6 939, Բավրայի անցակետով՝ 4 376 և այլն:

Հայաստան է ժամանել 24 545 կին և 61 979 տղամարդ: Զբոսաշրջիկների գերակշռող տարիքային կատեգորիան 36–63 տարեկանն է (50 078 մարդ), 26–35 տարեկան՝ 20 571 մարդ, 18–25 տարեկան՝ 6 807 մարդ, մինչև 15 տարեկան՝ 4 849 մարդ, 64 տարեկան և բարձր՝ 3 625 մարդ, 16–17 տարեկան՝ 594 մարդ:

Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, ապա նկատենք, որ սպասարկման և հյուրընկալության ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտներին պաշտպանելու համար ՀՀ կառավարությունն իրաանացրել է տնտեսական աջակցության միջոցառումներ: Զբոսաշրջության ոլորտին առնչվող ծրագրերից մեկի շահառու է դարձել 1375 տնտեսվարող սուբյեկտ, որի շրջանակում տրամադրվել է 4.7 մլրդ դրամ, ոլորտի մյուս ծրագրի շահառու է դարձել 24 տնտեսվարող, որոնց վարկերի սուբսիդավորման ծավալը կազմել է 89.1 մլն դրամ:

Այնուամենայնիվ, տվյալ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներն ակնկալում են աջակցություն տարբեր ուղղություններով: Սահմանների բացման պարագայում բոլոր պետությունները ձգտելու են զբոսաշրջության համաշխարհային հոսքն ուղղել դեպի իրենց երկրներ, ինչի պարագայում Հայաստանը մարքեթինգային ակտիվ քաղաքականության կարիք կունենա, և, իհարկե, պետք է իրականացնի ֆինանսական աջակցություն, մասնավորապես թիրախային վարկային քաղաքականություն:

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ