News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իշխանության կողմից սկսած քաղաքական ճնշումների հանդեպ անտարբերությունը չի հասկացվում. Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային, որ իրակացվում է այն մարդկանց հանդեպ, ովքեր պայքարել են ամենավճռական պահերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային» նախագծեր խմբի անդամ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սյունիքի համայնքապետերը, սյունեցի գործիչները հայրենասիրական կեցվածք ու լուրջ դիմադրություն են դրսևորել ամենադժվար պահերին:

Հիմա սյունեցիների, Արմեն Չարչյանի և մնացած համայնքապետերի նկատմամբ ճնշումներին լուռ հետևելը անթույլատրելի է: Պետք է համախմբվել հանուն նրանց պաշտպանության: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ եթե այսօր մենք չկանգնենք հետընտրական վենդետայի ենթարկվողների կողքին, վաղը մենակ կմնանք ռեպրեսիվ մեքենայի դեմ պայքարում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ