News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան նախազգուշացրել է Լիբանանի առաջնորդներին Փարիզի կողմից սպասվող պատժամիջոցների մասին, որոնք ուղղված կլինեն լիբանանցի պաշտոնյաների դեմ, որոնք արգելափակում են նոր կառավարության ձեւավորումը, հաղորդում է AP-ն:

Ֆրանսիայի ներքին առեւտրի նախարար Ֆրանկ Ռիսթերը Բեյրութի նավահանգիստ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Լիբանանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչը չեն իրագործել իրենց հայտարարած ռեֆորմներին հակվածությունը, եւ նախազգուշացրել են Ֆրանսիայի կողմից պատժամիջոցների առաջին ալիքի մասին: «Ֆրանսիան հարգում է իր խոստումները՝ ի տարբերություն Լիբանանի իշխանությունների, որոնք չեն իրականացրել բարեփոխումներ»,-ասել է Ռիսթերը: «Այսպես չի կարող շարունակվել»:

Լիբանանում աննախադեպ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամ է, որը խորանում է քաղաքական փակուղու պատճառով, որի հետեւանքով օգոստոսից երկիրը չունի լիարժեք գործառնող կառավարություն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկու անգամ այցելել է Բեյրութ նավահանգստում պայթյունից հետո՝ ճնշում գործադրելով լիբանանցի քաղաքական գործիչների վրա բարեփոխումներ իրականացնելու նպատակով, որպեսզի ազատագրի միջազգային ներդրումներն ու միլիարդավոր դոլարների չափով պարտքերը:

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կառավարությունը հրաժարական էր տվել օգոստոսի 4-ին՝ Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունից մի քանի օր անց:

Ռիսթերը տեղեկացրել է նախագահ Միշել Աունին Լիբանանին ուղղված ֆրանսիական օգնության մասին: Հանդիպումից հետո Ռիսթերը թվիթերյան գրառում է կատարել, որում նշել է, որ շուրջ մեկ տարի առաջ լիբանանցի քաղաքական առաջնորդները խոստացել էին Մակրոնին կառավարություն ձեւավորել եւ բարեփոխել իրենց երկիրը կործանումից խուսափելու համար: «Ոչինչ չի արվել»,-ասել է նա: «Դա ինքնասպանություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ