News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են, որ Բելառուսի համար 2022 թվականին գազի գինը չի ինդեքսավորվի եւ կպահպանվի 2021 թվականին գրանցված մակարդակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որոշվել է, որ գազի գինը Բելառուսի համար 2022 թվականին չի ինդեքսավորվի եւ կպահպանվի 2021 թվականին գրանցված մակարդակին»,-լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Սանկտ Պետերբուրգում երկու առաջնորդների բանակցությունների արդյունքում:

«Գազպրոմի» եւ «Գազպրոմ տրանսգազ Բելառուսի» միջեւ մինչեւ 2021 թվականի վերջը գործում են Բելառուսին գազի մատակարարման եւ հանրապետության տարածքով այն տեղափոխելու պայմանագրերը: Ինչպես 2020 թվականի դեկտեմբերի 29-ին հայտարարել էր Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, հանրապետությունը պայմանավորվել է Ռուսաստանի հետ 2021 թվականին 1 հազար խորանարդ մետր գազը 128,5 դոլարով մատակարարելու մասին: 2020 թվականին Բելառուսում գազի գինը կազմել է 127 դոլար 1 հազար խորանարդ մետրի դիմաց:

Բացի այդ, նախագահները պայմանավորվել են Բելառուսին վարկային աջակցություն ցուցաբերելու մասին Ռուսաստանում հարկային մանեւրի կապակցությամբ: «Նախագահները բավականին հանգամանալից եւ երկարատեւ զրույց են ունեցել»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Ամենաշատ