News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի հետագա ճակատագրի համար պատասխանատու է Հայաստանի Սահմանադրական դատարանը: Այս մասին ՍԴ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ հանդես գալով իր եզրափակիչ խոսքով:
Արդարադատության նախկին նախարարը թվարկեց Սահմանադրական դատարան դիմելու իր թեզերը՝ շեշտելով, որ պատասխանողները եւ հարակից պատասխանողները քննադատությանը դիմացող հակափաստարկներ չեն ներկայացրել: Դավիթ Հարությունյանն իր ելույթը կառուցեց ստորադասական եղանակով՝ ես կարող էի հերքել:

«Ընդդիախոսների նվաստացումը եւ սպառնալիքները ոչ մի կապ չունեն ժողովրդավարության եւ ժողովրդի կամարտահայտման հետ»,- հիշեցրեց Հարությունյանը՝ շեշտելով, որ հասարակության ներկայացուցիչ լինելը բարձր պատասխանատվություն է եւ կապ չունի ճնշման հետ: «Ինչպես էլ պնդեն, որ հայտարարությունները ներկայացրել եմ համատեքստից դուրս, ոչ ոք չի կարող ապացուցել, որ «ասֆալտին փռել», «ձեռքերը կտրել» եւ նման այլ արտահայտություններ կարող են հնչեցվել ժողովրդավար երկրում եւ պետության առաջին դեմքի կողմից»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝ օմբուդսմենի արձագանքը նման դրսեւորումներին պետք է սթափեցներ խոսողին, բայց դա այդպես չէր: Նա հիշեցրեց, որ վարչական դատարանը դա եւս որպես ագրեսիվ արտահայտություններ որակեց: Հարությունյանը արձագանքեց, որ Սահմանադրական դատարանը հրաժարվել է բավարարել իր միջնորդությունը եւ ոստիկանության տեսախցիկներից տվյալներ տրամադրել Մխիթար Զաքարյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ, որի նկատմամբ ապօրինի ուժ եւ ապօրինի կալանք էր կիրառվել: Դատարանն այդ կալանքը եւս անօրինական է ճանաչել»,-, ասաց Հարությունյանը:

Նա օրինակ բերեց հեռավոր անցյալից, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը պատռել էր ընդդիմադիր գործընկերոջ դիմումը: Հենց ցուցադրաբար պատռած, նույնիսկ չընթերցված դիմումը մեծ վիրավորանք դարձավ, էլ ինչ ասած ընտրությունների արդյունքների մասին:

Կանխատեսելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ Հարությունյանը նշեց, որ դատավորներին մարդկային իմաստով է հասկանում, բայց չի ընդունում: «Մեր փաստարկներից բացի, պետք է համարձակություն ունենալ ընդունելու հիմնարար իրավունքների ոտնահարումը: Հարված է հասցվել արդարադատությանը»: Հարությունյանը բոլորին խորհուրդ տվեց դիտել «Ինչպե՞ս դառնալ հաղորդավար» սերիալը. «Ցավոք, կտեսնեք այսօրվա Հայաստանը»:

«Սահմանադրական դատարանը պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ընտրությունների արդյունքների հետ կապված վեճը, այլեւ՝ շատ ավելի հեռուն գնացող հայց ներկայացնել՝ դառնալ Սահմանադրության եւ սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ անկախ դատական համակարգի ֆլագման: Բայց առաջնորդությունն իր գինն ունի, եւ դուք պատրա՞ստ եք ստանձնել պատասխանատվության ձեր բաժինը: Քաջություն ունենալ որոշումներ կայացնելու, ճնշումներին չտրվելու, բացարձակ ազնվություն ունենալու եւ ինքներդ ձեզ չխաբելու համար: Ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր»,- ասաց Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ