News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք մեր պատասխան խոսքում, այդ թվում հարցուպատասխանի ժամանակ, ամբողջական ու սպառիչ հիմնավորումներ ու հակափաստարկներ ներկայացրեցինք, որոնք դատավարության ընթացքում քննարկման ռարկա չդարձավ հատկապես դիմող կողմերի կողմից: Այս մասին, ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով քննության ժամանակ իր ամփոփիչ խոսքում նշեց հարակից պատասխանող դատախազության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը:

Նա անդրադարձավ վարչապետի հրաժարականից հետո նրա պաշտոնավարման խնդրին եւ դատախազության դիրքորոշմանը՝ նշելով, որ այդ հարցը դատախազության լիազորությունների շրջանակից  դուրս է:

«Այստեղ շահարկման առարկա դարձավ հարցը, որ կատարվել են տարբեր գործողություններ, որոնց նպատակը եղել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի քրեական հետապնդումներ հարուցելը: Մենք բացառում ենք այս իրավիճակը: Ընտրախախտումների վերաբերյալ թվային պատկերը փաստում է, որ ուղղակի ցանկության դեպքում անգամ այդպիսի իրավիճակ չենք կարող գտնել:

Այո, մենք գտնում ենք, որ այդ ընթացքում մեզ հասու դարձած ողջ տեղեկատվության բովանդակությունը քննության առարկա է դարձել մեր կողմից հաշվի առնելով տվյալ պահին ահազանգի կամ հաղորդման բովանդակությունը:

Առկա իրավախախտումների ծավալը, դրանք ըստ այս կամ այն քազղաքական ուժի կողմից կատարված լինելու հանգամանքը հավաստում է այն համաչափությունը, ինչը տեղի է ունեցել ողջ այդ գործընթացում»,-ասաց նա:

Անդրադառնալով պնդումներին, թե ընտրական գործընթացում ատելության խոսք է հնչել, Սեւակ Հովհաննիսյանն ասաց. «Նախընտրական քարոզչության ընթացքում առավել հնչեղ, առավել ակնհայտ դեպքերը, որոնք կարող էին ունկնդրի մոտ կարող էին առաջացնել այդպիսի ասոցիացիա, դրանք բոլորը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են՝ եւ ՔՊ-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի կողմից արտահայտած արտահայտությունները: Բոլոր երեք դեպքերում էլ վերջիններիս կողմի արած արտահայտությունները  գնահատվել են որպես քաղաքական խոսք, որը գտնվում է խոսքի ազատության պաշտպանության ներքո»:

Նա ընդգծեց, որ ընտրական գործընթացի ողջ ընթացքում իրավապահ մարմինները գործել են համագործակցված, նպատակաուղղված, առանց որեւէ խտրականության եւ միակողմանիության դրսեւորումների:

Ինչ վերաբերում է 109 տեղամասերում ցուցակներում առկա ստորագրությունների թվի եւ մասնակիցների թվի անհամապատասխանությանը, դատախազության ներկայացուցիչն ասաց, որ դրանք պայմանավորված են եղել մի քանի հանգամանքներով՝ զինվորականների քվեարկություն, ընտրողների ցուցակներում էջերի տեխնիկական պատճառներով չհրապարակված լինելու հանգամանք, մարդկային գործոն, որը շատ փոքր թիվ էր կազմում:

Անդրադառնալով հոսանքազրկված տեղամասերի քանակի, նա ասաց, որ 13 տեղմասի վերաբերյալ է դիմում եղել, որոնցով իրականացվել են ստուգումներ, հարցումներ են կատարվել. «Փաստվել է, որ հոսանքազրկումը որեւէ կերպ, բացի աշխատանքի անհարմարությունից, ուրիշ որեւէ բովանդակային խնդիր չի առաջացրել արդյունքների ամփոփման համար:

Որեւէ իրավախախտում դատախազության մշտադիտարկման գործընթացից դուրս չի մնացել: Ընտրությունների արդյունքները, այնքանով, որքանով այսօր դրանց հետ առերեսվում ենք, իրավապահ մարմինների կատարած աշխատանքը էական նշանակություն է ունեցել ապահովելու դրանց ազատությունը եւ քաղաքացու ազատ կամարտահայտության դրսեւորումը»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ