News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արդեն երկար ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն ղեկավար չունի, ինչի հետեւանքով տվյալ կառույցի գործունեությունը կաթվածահար է եղել: ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին որոշել են նշանակել արտաքին գործերի փոխնախարար եւ մի փոքր սպասել: Այս մասին NEWS.amTALK TIME հաղորդման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Փորձագետի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, սպասում են Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը: Նա ենթադրեց, որ Գրիգորյանին կնշանակեն ԱԳՆ ղեկավար: «Մինչ այդ նա կզբաղեցնի արտաքին գործերի առաջին տեղակալի պաշտոնը»,-նշեց նա:

Սարգսյանը հավելեց, որ նման քաղաքական նշանակումներ իրականացվում են շատ երկրներում: Փորձագետի կարծիքով՝ այս դեպքը տարբերվում է համընդհանուր ընդունված օրինակներից: Հիմնական պատճառը որպես կադր Գրիգորյանի ոչ պրոֆեսիոնալիզմն է:

«Երբ նրան նշանակեցին ԱԽ քարտուղար, նա իր աշխատանքով, ավելի ճիշտ՝ գործունեության բացակայությամբ, ապացուցել ոչ պրոֆեսիոնալիզմը: Նույնը կլինի, երբ նա նշանակվի ԱԳՆ ղեկավար: Նա դիվանագետ չէ եւ որեւէ կապ չունի դիվանագիտական գործունեության հետ»,-ասաց միջազգայնագետը:

Ավելի, Գրիգորյանը, Սուրեն Սարգսյանի խոսքով, կարող է Հայաստանի պատմության մեջ առաջին արտգործնախարարը դառնալ, ով կապ չունի արտաքին քաղաքականության գործունեության հետ: Դա, փորձագետի խոսքով, տրամաբանական է, քանի որ  Գրիգորյանի առաջ խնդիր է դրված կործանել ԱԳՆ-ն բանակցային գործընթացից առաջ, որը կարող է սկսվել Երեւանի եւ Բաքվի միջեւ:

«Ես կզարմանայի, եթե նրա փոխարեն նշանակեին պատրաստված մեկին»,-եզրափակեց Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ամենաշատ