News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Օգտվելով դիքրից, պետության կողմից պատշաճ վերահսկողության բացակայությունից եւ սպառողների կողմից դատական ​​գործընթացների մեջ չմտնելու ցանկությունից՝ շուկայի մոնոպոլիստներն իրենց պահում են այնպես, ինչպես ուզում են` ոչ մի կաթիլ հարգանք չդրսեւորելով քաղաքացիների նկատմամբ:

Այդ շարքում ակնբախ տեղ է զբաղեցնում «Վեոլիա»-ն: Բոլորը հիշում են Երեւանի մի քանի թաղամասերում վերջերս 40 աստիճանի շոգին ջրի կտրման հետ կապված աղմկահարույց սկանդալը, երբ բնակիչները զրկված էին ջրից՝ առանց որեւէ նախազգուշացման: «Վեոլիա»-ն մեղադրեց ՀԷԿ-ին, ՀԷԿ-ում պատասխանեցին, ՄԻՊ-ը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում պահանջեցին, եւ տեղի ունեցավ ընկերության ներկայացուցիչների հանդիպում: Արդյունքում՝ նրանք մեղադրեցին եղանակն եւ հենց բնակիչներին, ովքեր չափազանց շատ էլեկտրաէներգիա են օգտագործում, ինչը պոմպերի անջատման է հանգեցնում:

Սակայն, այս աղմկահարույց սկանդալից բացի, որը մասամբ պայմանավորված էր ջրի անջատման մասշտաբով, «Վեոլիա»-ն ջուրը մեկ օրով անջատելը սովորություն դարձրեց: Ինչո՞ւ է ընկերությունը համավարակի պայմաններում նորմալ համարում շոգին այդքան երկար ջուրն անջատելը եւ ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն համաձայն դրա հետ, հարց է, որը հետաքրքրում է բոլորին:

Հետաքրքիրն այն է, որ ընկերության կայքում ընթացիկ խափանումների վերաբերյալ տեղեկատվություն չես գտնի: Հուլիսի 15-ի դրությամբ կայքում հունիսի 29-ի տվյալներն են: Միամիտ փորձ՝ ներշնչելու, որ այս ընթացքում ոչ մի անջատում չի եղել: Այնուամենայնիվ, դրանք եղել են: Այդ թվում՝ հուլիսի 15-ին: Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման հետ կապակցությամբ մեկ օրով  (!) անջատվել է Մալաթիա թաղամասի բնակիչների ջուրը:

Պլանային անջատումներից բացի, իրականացվում են «վթարային» անջատումներ: Այդպիսիք են խողովակների փոխարինումը: Իհարկե, մենք չենք վիճում, որ խողովակները պետք է փոխվեն, աշխատանքը պետք է արվի: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը եւ ինչպես են բաժանորդները ծանուցվում ջրի անջատման մասին:

Օրինակ, Անդրանիկի փողոցի բնակիչները (ընդ որում՝ ոչ բոլոր ընտանիքները) ժամը 11:30-ին ծանուցում են ստացել ժամը 11-ից ջրի կտրման մասին: Իհարկե, նրանք իրենք էլ են հասցրել դա նկատել: Ընկերությունը հարկ չի համարել ավելի վաղ տեղեկացնել, որ ջուրը կկտրվի խողովակների փոխարինման պատճառով: Արժե՞ արդյոք բացատրել, թե ինչպես են այդ մշտական ​​անջատումներն ազդում տեխնիկայի, մասնավորապես՝ լվացքի մեքենաների վրա, էլ չենք ասում այդ մեքենաների տերերի նյարդային համակարգի մասին: «Թեժ գծով» ընդհանրապես չգիտեին այդ անջատման մասին:

Իսկ ջուրն անջատելուց հետո արված լուսանկարից կարելի է կարծիք կազմել, թե ինչ արագությամբ է աշխատանքներն իրականացվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ