News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է մտցնել պղնձի, մոլիբդենի խտանյութերի եւ որոշ ուղեկցող ապրանքների արտահանական լիցենզավորված տուրքեր։ Այս մասին ՀՀ լուծարված ԱԺ արտահերթ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին առաջին ընթերցմամբ օրինագծի քննարկման ընթացքում, հուլիսի 15-ին ասաց հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին պղնձի գները միայն կավելանան, եւ այդ ֆոնին իշխանությունների որոշումը պղնձամոլիբդենային հանքանյութի արտահանման տուրքերի բարձրացման մասին արդարացի է։

«Այսպիսով,  Հայաստանի կառավարությունն առաջարկում է սահմանել լրացուցիչ տուրքեր պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանման համար այդ մետաղների բորսայական արժեքի մոտ 15 տոկոսի չափով, իհարկե՝ հաշվի առնելով այն, որ արտահանվում են ոչ թե մաքուր մետաղները, այլ դրանց կիսաֆաբրիկատները»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Քերոբյանը հիշեցրեց, որ  պղնձի գները Լոնդոնի մետաղների բորսայում ավելացել են գրեթե կրկնակի՝ մինչեւ մեկ տոննան 9300 դոլար, սակայն հանքերի հարկման վրա դա որեւէ կերպ չի անդրադառնում։ Այսինքն՝ առաջարկվող փոփոխությունները կապված են համաշխարհային շուկաներում պղնձի բարձր գների հետ, ինչի առնչությամբ ընդերքի շահագործումից ստացվող եկամուտների ավելի արդարացի բաշխման անհրաժեշտություն է առաջացել։ «Պղնձի պահանջարկը մշտապես բարձրանում է, եւ, առկա կանխատեսումներով, առաջիկա տարիներին մեկ տոննայի գները կարող են բարձրանալ՝ ներկայիս 9300-ից հասնելով 15 հազար դոլարի»,- ասաց Քերոբյանը։

 Այս լրացումների ընդունմամբ պղնձի խտանյութի արտահանման տուրքը կկազմի մեկ տոննան 160 հազար դրամ, իսկ մոլիբդենային խտանյութինը՝ 800 հազար դրամ։

Նախարարի պաշտոնակատարը նաեւ նշեց, որ անգամ պղնձի 5400 դոլար գնի պարագայում լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններն աշխատում են շահույթով։ Այլ բան է, որ, նրա խոսքով, ձեռնարկությունների ղեկավարությունը երբեմն իջեցնում էր իր շահույթը։ «Օրինակ, 2019թ. վերջին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը փաստաթղթերում ներկայացրել էր 820 մլն դրամի շահույթ։ Այս թիվը ծիծաղ է առաջացնում»,- ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։

Տուրքերի բարձրացումը, նախարարի պաշտոնակատարի կարծիքով, ամեն տարի պետբյուջեին լրացուցիչ 140 մլն դոլար կբերի։

Իշխանության ընդդիմախոսներն ավելի վաղ հայտարարում էին, որ հարկերը բարձրանում են միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին ճնշելու համար։ Իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի տանը, նա արդեն կալանավորվել է, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»։ Դեռեւս քարոզարշավի ընթացքում, ելույթ ունենալով Սյունիքում, Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է ԶՊՄԿ-ին՝ ընկերության ղեկավարությանը մեղադրելով այն բանում, որ նրանք փորձում են ազդել աշխատակիցների քաղաքական հայացքների վրա, ստիպում են գնալ ընդդիմության հանրահավաքներին կամ էլ արգելում են մասնակցել իշխանության նախընտրական հանդիպումներին։ Վարչապետի պաշտոնակատարը հայտարարում էր, որ տեղի օլիգարխները, որոնք բաժին ունեն կոմբինատում, կզրկվեն դրանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ