News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանի Գերագույն դատարանի վեց դատավորների՝ «իշխող կուսակցության ներկայացուցիչների եւ ընդդիմության միջեւ ապրիլի 19-ին կնքված պայմանագրի խախտմամբ» նշանակման կապակցությամբ: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի այսօր հրապարակված գրավոր հայտարարության մեջ:
«Ապրիլի 19-ին ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո կնքված համաձայնագիրը ստորագրողներին պարտավորեցրեց կասեցնել Գերագույն դատարանում «բոլոր ներկայիս նշանակումները»՝ մինչ լայն իմաստով «հավակնոտ դատական ​​բարեփոխումների» ընդունումը, այդ թվում՝ բազմակուսակցական բարեփոխումների գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է անում կյանքի կոչել ապրիլի 19-ի համաձայնագիրը, այդ թվում՝ կասեցնել Գերագույն դատարանի նշանակումները՝ «մինչեւ թափանցիկ եւ համապարփակ դատական ​​բարեփոխումները»:

«Վրաստանի քաղաքական ղեկավարները, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, համաձայնել են դրան: Դա չկատարելը հետագայում կխաթարի վրացական հասարակության եւ միջազգային հանրության վստահությունը վրացական դատական ​​համակարգի նկատմամբ եւ կվտանգի Վրաստանի ժողովրդավարական զարգացումը: Ապրիլի 19-ի համաձայնագրի թերի կատարումը կարող է թուլացնել ներդրողների վստահությունը եւ նվազեցնել Վրաստանի քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների կայունությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտը նաեւ կոչ է անում Վրաստանի իշխանություններին «վերականգնել ժողովրդավարական սկզբունքների եւ օրենքի գերակայության պահպանումը՝ միաժամանակ ամրապնդելով դրանց գործընկերությունն ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության հետ»:

Ինչպես հիշեցնում է «Նովոստի-Գրուզիա»-ն, հուլիսի 12-ին երկրի խորհրդարանը Գերագույն դատարանի վեց դատավոր  նշանակեց՝ չնայած ընդդիմության հասցեին աննախադեպ քննադատությանը, ինչպես նաեւ՝ տեղական հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների լուրջ դիտողություններին:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ) կարծում է, որ թեկնածուների առաջադրման գործընթացն անցել է դատական ​​համակարգի անկախության նկատմամբ հասարակության անվստահության մթնոլորտում, եւ նրանց հաստատումը չի համապատասխանել ապրիլի 19 համաձայնագրի դրույթներին: Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը բազմիցս արտահայտել է նման ոգով:

Թե՛ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան, թե՛ «Անկախ եւ թափանցիկ արդարության» կոալիցիան, որում ընդգրկված է մինչեւ 40 հասարակական կազմակերպություն, հրաժարվել են մասնակցել խորհրդարանում Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ընտրության հատուկ խմբի աշխատանքներին:

Հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանում դատավորների նշանակումը տեղի ունեցավ լուրջ լարվածության, աղմուկի եւ ֆիզիկական առճակատման ֆոնին: Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում էին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի եւ նրա կառավարության հրաժարականը «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավի մահից հետո:

Իշխանությունների ընդդիմախոսները կարծում են, որ վերջին նշանակումներն ավելի կամրապնդեն «կլանը»՝ դատավորների ազդեցիկ խումբը, որն իշխանություն է ձեռք բերել երկրի գրեթե ամբողջ դատական ​​համակարգի նկատմամբ արդարադատության բարձրագույն խորհրդի կազմում 2013 թվականին ընտրվելուց հետո: Ավելին, նրանք շեշտում են, որ թեկնածուների հաստատումը դատական ​​համակարգի միանձնյա կառավարման համատեքստում անընդունելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ