News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրավապահները պետք է ուսումնասիրեն Փաշինյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի զրույցի երեկվա հրապարակումը: Այս մասին հուլիսի 16-ին «Հայաստանում քաղաքական եւ իրավական մարտահրավերներն ընտրություններից հետո» խորհրդաժողովին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը:

Նա հավելեց, որ հետաքննող հանձնաժողով ստեղծելու հարցը պետք է բարձրացվի խորհրդարանում:

«Այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի վերջին արցախյան պատերազմի հանգամանքները, այդ թվում՝ այս դրվագը»,- նշեց Վարդանյանը: 

Հիշեցնենք, որ լրագրող Նաիրի Օխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած քննարկման ժամանակ անդրադարձել էր նաեւ Արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի մասին: Օխիկյանը ներկայացրել էր նաեւ Լապշինի եւ Վլադիմիր Կարապետյանի խոսակցությունը, որը տեղի էր ունեցել 2019 թվականի մայիսի 11-ին, որի մասին բլոգերն ավելի ուշ պատմել էր նրան:

«Վովան ասաց ինձ, որ ես «շատ եմ խոսում Ադրբեջանի դեմ, դիմում եմ միջազգային դատարան Ադրբեջանի դեմ եւ այլն: Բայց իմացեք, որ մենք գնալու ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարեկամության ուղով եւ փոխելու ենք մեր կողմնորոշումը»: Ես հարցնում եմ, թե ինչպես եք գնալու այս ճանապարհով՝ հաշվի առնելով, որ նրանք ցանկանում են Ղարաբաղը: Եվ դուք չեք կարող գնալ այդ ճանապարհով՝ առանց Ղարաբաղից հրաժարվելու: Կարապետյանն ինձ ասաց. «Բայց ո՞վ ասաց, որ մենք չենք հրաժարվելու դրանից»: Ես հարցնում եմ. ինչպե՞ս եք այն վերադարձնելու: Բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Նա ասաց, որ եթե ժողովուրդը մի քանի հազար զոհ տա, այն էլ ոնց կտա»,- պատմել էր Լապշինը:

Նշենք, որ Կարապետյանը վերջերս նշանակվել էր Ուկրաինայում Հայաստանի դեսպան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ