News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արեւմուտքում ավերիչ ջրհեղեղից զոհերի թիվը անցել է 130-ից տարբեր վնասվածքներ է ստացել 618 մարդ:

Բելգիայում ջրհեղեղից մահացել է առնվազն 20 մարդ: Մտավախություններ կան, որ զոհերի մասին տվյալները վերջնական չեն, քանի որ արդեն երկու օր է տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, հաղորդում է Deutsche Welle-ն:

Աղետի գոտում շարունակվում են որոնողա-փրկարարական, ինչպես նաեւ ավերված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: Այդ աշխատանքներին մասնակցում են նաեւ բազմաթիվ կամավորներ:

Աղետի հասցրած վնասը դեռ չի հաշվարկվել: Ջրհեղեղն ավերել է շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, երկաթգծեր, տուժել են ֆերմերային տնտեսություններ: Որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության, չկա խմելու ջուր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ