News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակությունը միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորությամբ առաջին անգամ այցելել է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Պատվիրակությանն ընդունել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսին Թաթարը՝ հայտարարելով. «մենք մեկ ազգ ենք, 3 պետություն»: Նա նշել է, որ դա «պատմական այց» է:

Իր հերթին Սեիդովն ասել է. «մենք ցանկանում ենք, որ Հյուսիսային Կիպրոսն ավելի ուժեղ դառնա: Թուրքական աշխարհը հզորանա: Ուստի Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պետք է միասնական լինեն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսում այցի ընթացքում, որը կկայանա երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, լավ լուրեր է հայտնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ