News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

2021թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը, 2021թ. հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցի միջոցով իր 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ, կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան և այն հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում ՔԿ-ից:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝  ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Պարզվել է, որ 32-ամյա տղամարդը տասնչորս տարին չլրացած՝ 26.01.2009թ. ծնված աղջնակի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ, պարբերաբար՝ 2021թ. հունիսի 11-ից մինչև հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, կատարել է անառակաբարո գործողություններ:

Մանսավորապես՝ տղամարդը, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված էջով, հիշյալ ժամանակահատվածում՝ օրվա տարբեր ժամերին,  խաբեությամբ աղջնակից  պահանջել է մերկանալ, համբուրվել անչափահաս եղբոր հետ, այդ ամենը լուսանկարահանել ու տեսանկարահանել և ուղարկել իրեն. երեխան կատարել է իրենց պահանջվածը, որից հետո իր կիսամերկ լուսանկարներն ու կատարված տեսագրությունները «Ինստագրամ», «Վայբեր» հավելվածների միջոցով ուղարկել է տղամարդուն:

Վերջինս, երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, աղջնակի հորից պահանջել է գումար, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրանցված իր էջում հրապարակել է երեխայի կիսամերկ նկարը, իսկ պահանջած գումարն ստանալուց հետո ջնջել է հրապարակումը։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, որն ուղարկվել է  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։ 12-ամյա աղջնակը և վերջինիս հայրը ճանաչվել են տուժող և  հարցաքննվել:

Ձեռնարկված քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի  աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ շորթում և անառակաբարո գործողություններ կատարելու  կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ