News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՍԴ-ի այս որոշումը կանխատեսելի էր, ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները՝ պարզ եւ հստակ: Այս մասին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որն ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

«9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանության դեմ գնալու դեպքում իրենց կարող են փռել ասֆալտին, կտրեն  մատները, վենդետա լինի եւ այլ բոլոր մյուս տերմինները: Կարելի է ասել, որ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում, որը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Դուք բոլորդ տեսաք նիստի ընթացքը, հակափաստարկների բացակայությունը, որից որեւէ իրողություն չի կարող փոխվել ՍԴ-ի իրավական փաթեթավորմամբ, քաղաքական  հրահանգով կատարված որոշմամբ: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը:

ՍԴ-ն ԿԸՀ-ի եւ քաղաքական իշխանության հետ միասին աշխատելով, նման որոշումներ կայացնելով իրավիճակ չեն փոխելու: Վստահությունը, որը չկա, ՍԴ-ով չի կարող հայտնվել կամ հկառակը ապացուցվել: Հանրությունը ՍԴ-ում տեսավ իրավական բանավեճի մակարդակը: ԻՕ վերչջո, մեր պնդումը, որ Արմեն Սարգսյանին ճնշել էին, որ հունիսի 20-ին ընտրություն նշանակի, հաստատվեց: Այստեղ վարույթն այնպիսին է, որ եթե հակառակի մասին վարույթ չկա, ուրեմն դա համարվում է հաստատված»,-ասաց հայտարարեց Վարդեւանյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք ասել են, որ կան 109 հազար չաշխատող անձնագրեր եւ խնդրել են ՍԴ-ին անել մեկ գործողություն, որով կարող էր ուղղակի իրենց փաստարկը հերքել՝ վեփրցնել ՍԵԿՏ-ի տվյալները, որը չարվեց. «Եթե իրենք ունեին այդ համոզմունքը, որ այդ չաշխատող անձնագրերից յուրաքանչյուրն էլ պատշա է եղել, րդյոք իրենք մեկ վայրկյան կհապաղեին եւ ՍԵԿՏ-ի տվյալները չէին բերի մեզ հակառակը ցույց տալու համար: Չարեցին: 2017-ին, երբ առաջին անգամ այս նոր, Վահե Գրիգորյանի խոսքով, հեղափոխական ընտրական օրենսգիրքը գործածվում էր, Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ ՍԵԿՏ համակարգի տվյալներն ունեին ընդդիմադիր ուժերը: Իրենք խոսել էին 800 մարդու մասին, որոնք իբր Հայաստանում չեն եղել, բայց իրենց անվան դիմաց կա ստորագրություն: Մենք խոսել էինք մեկ անձի մասին, եւ այդ մեկ մարդը Հայաստանում չէր, իրս իրենց նշած 800 անձի մասով, պարզվել էր, որ ՀՀ-ում եղել են»;-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Լրագրողները հիշեցրին, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրել էր որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչել այն հոդվածը, որով նա մեղադրվում էր եւ հարցրին, թե այդ ինչպե/ս ստացվեց, որ ՍԴ-ն մի դեպքում վստահելի որոշում է կայացնում, մեկ այլ դեպքում իրենց համար ոչ վստահելի, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Երբ ՍԴ-ն նկատմամբ չի լինում այնպիսի ճնշում, որը մենք տեսանք այս ժամանակահատվածում, սահմանադրական արդարադատությունը հասանելի է լինում յուրաքանչյուրին»:

Այսինքն Քոչարյանի գործով Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ-ի վրա ճնշում չի՞ եղել, հարցին էլ արձագանքեց. «Ժամանակահատվածը դիտարկենք,  ժամանակահատված հիմա, երբ հնչում են հայտարարությունները գլուխները ջարդելու մասին: Նույն պատկերը չենք ունենում մեկ այլ ժամանակահատվածում եւ ունենում ենք սահմանադրական արդարադատություն: Ունենում ենք ճնշումներ, չենք ունենում արդարադֆատություն: Բանաձեւը շատ պարզ է»:

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր՝ «Հայաստան» եւ պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները, դիմել էին ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։  ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ