News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Այսօր ես կփակեմ այն տհաճ խոսակցությունների շարքը, որ սկսվեց ռուս, հրեա գլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի եւ իմ միասին տեղի ունեցած խոսակցությունների մասին, որի մի մասը, իմ կամքից անկախ բացահայտվեց փա քննարկման ժամանակ զրույցից հետո լրատվամիջոցներից մեկ միջոցով: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

Նա հիշեցրել է, որ վերջերս մի փակ քննարկման ժամանակ ներկայացրել էր, թե 2019 թվականին մայիսի 11-ին ինչ է տեղի ունեցել իր, Ալեքսանդր Լապշինի, Նիկոլ Փաշինյանի, նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ, եւ Վլադիմիր Կարապետյանն ինչ է ասել Լապշինին:

«2019-ի մայիսի 11-ին ես հրավիրված էի «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» տնտեսական ֆորումին, որին մասնակցում էր նաեւ Ալեքսանդր Լապշինը: Ընդմիջման ժամանակ Լապշինին եւ ինձ հրավիրեցին վարչապետի հետ ֆուրշետի սեղանի շուրջ ընդմիջում անելու, որտեղ եւ տեղի ունեցավ կարճ խոսակցություն Արցախի վերաբերյալ եւ այդ ժամանակ առանձնացան Լապշինն ու Կարապետյանը: Մեզնից մոտ 2 մտեր հեռավորության վրա նրանք առանձնազրույց ունեցավ եւ այդ ընթացքում ես ընդամենը մի փոքրիկ միտք լսեցի: Իմ մեքենայով Երեւան վերադառնալու ճանապարհին Լապշինը ինձ ասում է, որ դուք շուտով պատրաստվում եք պատերազմով Արցախը հանձնել Ադրբեջանին, եւ որ իրեն այդ մասին ասել է Վլադիմիր Կարապետյանը: Նա ասել է, որ Հայաստանը շուտով իր օրիենտացիան փոխելու է դեպի Ադրբեջան եւ Թուրքիա: Լապշինի հարցին, թե ինչպես եք դուք ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականություն վարելու առանց Արցախը տալու, Վլադիմիր Կարապետյանն, ըստ Լապշինի ասել է՝ այո, մենք տալու ենք Ղարաբաղը: Երբ ասել է՝ ժողովուրդը չի տա, բանակը չի տա, ըստ Լապշինի, Վլադիմիր Կարապետյանն ասել է՝ մի քանի հազար զոհ որ տանք, լավ էլ կտանք: Ըստ Լապշինի, Վլադիմիր Կարապետյանն իրեն զգուշացրել է, որ դու մեզ խանգարում ես:

Իսկ մեր ընդհանուր 4-ի խոսակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Լապշինին մեղադրում էր, որ դու չմտածված քայլեր ես արել, քեզ ով էր ասում գնաս Արցախ, ես էլ լինեի ադրբեջանցիները տեղը, կպատժեի քեզ»,-ասել է Հոխիկյանը:

Նրա խոսքով, վերջին օրերին Լապշինը հետեւողականորեն հրաժարվում, հերքում է դրանք. «Ես չէի ուզում ընթացք տալ այս խոսակցություններին, առավել եւս անձնական խոսակցություններին, այլ փաստեր բացահայտել, բայց քանի որ Լապշինն անցել է այն փուլը, որն անթույլատրելի է մարդկային հարաբերությունների տեսանկյունից, առավել եւս ինձ մեղադրում է ստախոսության, զրպարտության մեջ, ես ձեր դատին կներկայացնեմ այդ փաստերը»:

Այնուհետեւ Հոխիկյանը ներկայացնում է նոյեմբերի 11-ին Լապշինի կողմից իրեն ուղարկված ձայնային հաղորդագրություններն ու տեքստային խոսակցությունները.

Ձայնագրության մեջ Լապշինն ասում է. «Նաիրի, հիշո՞ւմ ես, 2 տարի ռաջ մենք քեզ հետ Գավառից գալիս էինք Երեւան: Հիշո՞ւմ ես, ես ասացի, որ Նիկոլն ինձ այսպիսի բան ասաց: Ավելի ճիշտ դա Նիկոլը չասաց, ասաց Վլադիմիր Կարապետյանը, որ շատ շուտով լուորջ փոփոխություններ կլինեն, քանի որ Նիկոլը կողմնորոշվում է դեպի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մտերմության եւ Ղարաբաղի հարցի լուծման: Դրա համար նա ինձ ասաց՝ դու շետ ես «սիրում» Ադրբեջանը, նրանց մասին վատ ե սգրում, բայց դու պետք է պատրաստ լինես, որ շուտով իրավիճակը փոխվելու է: Հիշո՞ւմ ես, դա քեզ պատմել  եմ: Ահա, ցավոք իրավիճակը փոխվեց, բայց դրանից ոչ մի ուրախալի բան չկա»:

Հոխիկյանը հարցնում է, թե արդյոք կարող է օգտագործել այդ տեղեկությունը, ինչին Լապշինը բացասական պատասխան է տալիս՝ նշելով, որ իրեն դա չեն ների:

Լապշինը նաեւ հաղորդագրությամբ նշել է. «Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, որ ես ոչինչ չեմ արել Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Իսկ հիմա ստացվում է, որ եթե ես անեմ այդ հայտարարությունը, 90 տոկոսով նրանք ինձ կսպանեն եւ դրանում կմեղադրեն Ռոբերտին: Կրկին ստացվում է, որ ես նորից այս իրավիճակում եմ հայտնվում: Ինձ ոչնչով չօգնեց ոչ հին իշխանությունը, ոչ նորը: Հասկացիր ինձ, ես կին ու փոքր երեխա ունեմ: Ես չեմ կարող մահանալ այդ հակամարտության պատճառով»:

Նաիրի Հոխիկյանը վերջում հավելում է, որ այլեւս այս թեման չի շարունակելու:

Մանրամասները տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ