ՆԱՏՕ-ն առաջին անգամ կարող է կին ղեկավար ունենալ, գրում է Politico-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Նորվեգիայի նախկին վարչապետը, պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հոկտեմբերից: Դաշնակիցները նրա պայմանագիրը երկարացրել են մինչեւ 2022 թվականը:
Ակնկալվում է, որ նրան փոխարինողի անունը հայտնի կդառնա հաջորդ տարի: