News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 18-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը Լոռու մարզպետի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի, Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնով, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին, ՔՈԱՖ-ի գյուղական համայնքների արդիականացմանն ու թվայնացմանն ուղղված քայլերին։

Հայկ Չոբանյանը կարևորել է սոցիալական, կրթական, տնտեսական և հանրային ոլորտներում լավագույն տարածաշրջանային ծրագրերը գյուղական համայքներին փոխանցելու ՔՈԱՖ-ի դերը:

«Բարձր տեխնոլոգիական Հայաստանը մեր երկրի անվտանգության և հայ ժողովրդի գոյատևման նախապայմանն է։ Տեխնոլոգիական երկիր դառնալու համար հարկավոր է նորարարական, ապագային միտված մոտիվացնող կրթություն ունենալ, իսկ կրթության մեջ ամենակարևորը բովանդակությունն է։ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի այս մոդելը ապագայամետ և խոստումնալից ներդրում է մեր կրթական համակարգում, և նախարարությունը կաջակցի, որպեսզի նման կենտրոնները բազմապատկվեն ամբողջ Հայաստանում»,-նշել է Հայկ Չոբանյանը։

Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով՝ այցի ընթացքում համագործակցութան հուշագիր է ստորագրվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև։

Հուշագրով նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ համագործակցություն կողմերի միջև․ նպաստել բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը, ապահովել գերարագ համացանցային կապի և ծառայությունների հասանելիություն, զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ենթակառուցվածքների կարողությունները ՀՀ հեռավոր տարածքների և գյուղական բնակավայրերի համար:

Այցի շրջանակներում հյուրերը նաև շրջայց են իրականացրել Դեբետում, ծանոթացել են համայնքում առաջին անգամ ինտերնետի օպտիկական կապուղու անցկացմանն ու հանրային ծառայությունների թվայնացմանը վերաբերող նորություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ