News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 9-ին STEAM-ը կթողարկի սարսափի ժանրով նոր ինդի-խաղ՝ Burn me Alive, որը մշակվել է երեւանցի երիտասարդներ Դավիթ Գալոյանի եւ Արշակ Խաչատրյանի կողմից: Խաղի հրատարակիչը ASDstudio ստուդիան է:

Դավիթ Գալոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ խաղի գործողությունները, որի անունը կարելի է թարգմանել որպես «Այրիր ինձ ողջ-ողջ», տեղի են ունենում 1977 թվականին՝ ամերիկյան Թենեսի նահանգում: Հերոսը՝ Հենրի Գրեյը, որը կորցրել է իր ընտանիքը սարսափելի հրդեհի ժամանակ, ստիպված է վերադառնալ անցյալ եւ հետաքննել իր իսկ պատմությունը՝ հուսալով փոխել դեպքերի ընթացքը եւ վերադարձնել ընտանիքը։

Մշակողները խոստանում են հետաքրքիր եւ խճճված սյուժե, մռայլ, նյարդերը գրգռող մթնոլորտ՝ մղձավանջներով եւ թաքնված խորհրդանիշներով: Խաղացողը ոչ միայն ստիպված կլինի կրակել կամ թաքուն անցնել հակառակորդների կողքով, այլեւ օգտագործել տրամաբանությունն ու հնարամտությունը, ինչպես նաեւ ուշադիր ուսումնասիրել խաղի մեջ ստացված ողջ տեղեկատվությունը, նույնիսկ կարդալ հայտնաբերված բոլոր գրառումները՝ այս ամենը կօգնի ոչ միայն ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի է ունենում խաղում, այլեւ հաջողությամբ անցնել այն։

Սյուժեների ճյուղավորում չի լինի, եւ խաղի համար նախատեսված է մեկ ավարտ, բայց անսպասելի ավարտ ունեցող լավ սյուժեների սիրահարները, ըստ մշակողների, չեն հիասթափվի:

Դավիթն ու Արշակն այս խաղի վրա աշխատում են 2016 թվականից՝ գրեթե 5 տարի: Այն պատրաստվել է Unreal Engine 4-ի հիման վրա, իսկ դրա համար ոգեշնչել են այնպիսի խաղեր, ինչպիսիք են Outlast-ը, Condemned: Criminal Origins-ը եւ Layers of Fear-ը: Կարելի է ասել, որ Burn me Alive-ը միավորում է խաղերի բոլոր երեք խաղերի լավագույն հատկանիշները` խարդավանքներ, բարդ հոգեբանական սյուժե, հետաքրքիր մարտեր:

Խաղի հաջողության դեպքում մշակողները հուսով են իրենց աշխատանքում ներգրավել ավելի շատ մասնագետների եւ ստեղծել նոր խաղ՝ Արցախի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ