News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

1972թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների խումբն ուսումնասիրում էր քաղաքակրթական կոլապսի ռիսկերը եւ հանդես է եկել «Աճի սահմանները» զեկույցով, որում կանխատեսել է, որ XXI դարակեսին արագ տնտեսական աճը կհանգեցնի արդունաբերական քաղաքակրթության կոլապսի ռեսուրսների կրճատման պատճառով։ Եվ, թերեւս, նրանք իրավացի են։ Աշխարհի խոշորագույն հաշվեքննիչ ընկերություններից մեկի՝ KPMG-ի ավագ տնօրենը վերջին տասնամյակների տվյալների սեփական վերլուծության հիման վրա ցույց է տվել, որ արեւմտյան քաղաքակրթությունը հաստատ շարժվում է դեպի մոտ 50 տարի առաջ կանխատեսված աղետ, տեղեկացնում է HighTech+-ը։

Հռոմի ակումբին ներկայացված «Աճի սահմանը» զեկույցը (1972թ.)՝ կազմված Դենիս Մեդոուզի, Դոնելա Մեդոուզի, Յորգան Ռանդերսի եւ Ուիլյամ Բերենս III-ի կողմից, նկարագրում է մարդկության ապագայի տարբեր սցենարներ։ Հեղինակներն օգտագործել են զարգացման դինամիկ մոդել, որը հաշվի է առնում ժողովրդագրությունը եւ ապրելու համար անհրաժեշտ ռեսուրսների պաշարները։ Առաջարկված տասներկու տարբերակների մեծամասնությունը հանգեցնում էր կյանքի մակարդակի կտրուկ անկման XXI դարում։

Հակասական զեկույցը ժամանակին առաջ բերեց աշխույժ բանավեճ եւ քննադատություն փորձագետների կողմից։ Սակայն օրերս նոր անսպասելի հաստատում է ստացել «Մեծ քառյակի» քոնսալթինգային ընկերություններից մեկի՝ KPMG-ի ավագ տնօրեն եւ առաջատար վերլուծաբան Գայա Հերինգթոնի կողմից։ Նա եկել է այն եզրակացության, որ ներկայիս տնտեսական հետագծի պահպանման պարագայում քաղաքակրթությունը կշարժվի դեպի տնտեսական աճի վերջնական անկում, որը տեղի կունենա առաջիկա երկու տասնամյակում եւ, վատագույն դեպքում, գլոբալ հանրային կոլապս կառաջացնի մոտավորապես 2040թ., գրում է Vice-ը։

«Հաշվի առնելով 1972թ. կանխատեսման տհաճ տարբերակները՝ ինձ հետաքրքիր էր տեսնել, թե սցենարներից որն ավելի շուտ կհամապատասխանի այսօրվա էմպիրիկ տվյալներին,- ասել է Հերինգթոնը։- Ի վերջո, գիրքը, որում նկարագրված է աշխարհի այդ մոդելը, 70-ականների բեսթսելեր էր, իսկ հիմա մենք ունենք էմպիրիկ տվյալների մի քանի տասնամյակ, որոնք համեմատությանն իմաստ կհաղորդեն։ Բայց, ի զարմանս ինձ, ես չկարողացա գտնել այս թեմայի վերաբերյալ վերջերս արված հետազոտություններ։ Ուստի որոշեցի ինքս անել դա»։

«Հավելում աճի սահմաններին. World3 մոդելի համեմատություն էմպիրիկ տվյալների հետ» հոդվածը հետազոտում է տասը առանցքային բնութագրիչների տվյալները, ներառյալ բնակչությունը, ծնելիությունը, մահացությունը, արդյունաբերական արտադրանքի ծավալը, բարեկեցությունը եւ էկոլոգիական հետքը։ Եվ գալիս է այն եզրակացության, որ նորագույն տվյալներն ամենից շատ համապատասխանում են 1972թ. երկու սցենարին՝ BAU2 (բազային) եւ СT (տեխնոլոգիական)։

Դրանք երկուսն էլ կանխատեսում են զարգացման դադար մոտավորապես հաջորդ տասը տարում՝ 2030թ., եւ մատնանշում են, որ գործերը շարունակել վարել այնպես, ինչպես սովոր ենք, չի կարելի, գրում է հեղինակը։ Անգամ աննախադեպ տեխնոլոգիական զարգացման դեպքում այդ մոդելը անխուսափելիորեն կհանգեցնի արդյունաբերական կապիտալի, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության եւ կենսամակարդկի իջեցման այս հարյուրամյակում։

Դա «չի նշանակում, թե մարդկությունը կդադարի գոյություն ունենալ, բայց տնտեսական եւ արդյունաբերական աճը կանգ կառնի, իսկ հետո կընթանա ներքեւ, ինչը վնաս կպատճառի պարենի արտադրությանն ու կյանքի ստանդարտներին... Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա BAU2 սցենարում կտրուկ անկումը կսկսվի մոտավորապես 2040թ.», ասել է Հերինգթոնը։

CT սցենարի տարբերությունն այն է, որ այն չի հանգեցնում հասարակության կոլապսի եւ բնակչության թվաքանակի սրընթաց կրճատման։ Ցավոք, դա է համարվում առավել լավատեսականը ապագայի բոլոր տարբերակներից, քանի որ հիմնված է տեխնոլոգիական նորարարությունների եւ լայնածավալ ներդրումների համադրման վրա առողջապահությունում եւ կրթության ոլորտում։ Բայց եթե, այնուամենայնիվ, իրականացվի, ապա կհանգեցնի նոր կայուն եւ բարեկեցիկ քաղաքակրթության ձեւավորման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ