News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել են հայկական տաճարի տարածքում տեղադրված ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, ինչպես նաեւ Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի պատվին հուշատախտակները: Այս մասին հուլիսի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Նրա խոսքով, հայտարարվել է, որ դա արվել է այդ տախտակների տեղադրումն օրինականացնելու համար: Նա հավելեց, որ այժմ գրանցման գործընթաց է ընթանում: «Հնարավոր է կարելի լինի կիսանդրիներ տեղադրել: Այսինքն՝ կամ տախտակները կօրինականացվեն, կամ կտեղադրվեն կիսանդրիներ»,- նշեց Անանյանցը:

Ինչ վերաբերում է խաչքարերի տեղադրմանը, ապա աշխատանքները, ըստ ՌՀՄ- ի ներկայացուցչի, պլանավորվել են դեռեւս երկու տարի առաջ: «Այս խաչքարերը տեղադրվել են ոչ թե հուշատախտակների փոխարեն, այլ առանձին: Ուստի դրանք բոլորովին այլ բաներ են: Աշխատանքների ավարտման ժամկետները չեն նշվում: Աշխատանքն իրականացվում է տեղական իշխանությունների հետ»,- եզրափակեց Գերման Անանյանցը:

Նշենք, որ սոցիալական ցանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել են ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի, ինչպես նաեւ Անդրանիկ Օզանյանի ու Գարեգին Նժդեհի պատվին հուշատախտակները եւ փոխարենը խաչքարեր են տեղադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ