News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Սուքիասյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բայց իր կողմից կատարված գործողությունները, կոնկրետ կրակոց արձակելը, այո ընդունում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը:

«Ես որպես իրվաբան գտնում եմ, որ այդ գործողությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում: Դրա համար մեղադրանքը հիմնավոր չենք համարում, հետեւաբար գտնում ենք, որ կալանավորման միջնորդությունն էլ հիմնավոր չէ: Այո, կրակել է, ուղղակի այլ հանգամանքներում, պաշտպանության հանգամանքներում»,-ասաց նա՝ չցանկանալով մանրամասներ հայտնել դեպքի հանգամանքների հետ կապված:

Պաշտպանը նկատեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել. «Այդ գործողություններն իրենցից խուլիգանություն չեն ներկայացնում: Հետեւաբար, գտնում ենք, որ մեղադրանքն ապօրինի է: Ես միայն կարող եմ ասել, որ պրոն Սուքիասյանը եւ ներկայացրել է իր գործողությունները, եւ ներկայացրել է զենքը, որը օրինական զենք է: Այսինքն նա հնարավորինս փորձել է խչոչընդոտել նախաքննությանը, նաեւ աջակցել է»:

Անդրադառնալով կալանավորման միջնորդության քննությանը, պաշտպանն ասաց. «Եթե հաշվի չառնենք դատավորի ընտրությունը, ես այսօրվա դատավարությունից մեծ սպասելիքներ ունեմ, որովհետեւ այստեղ կա ձեւավորված պրակտիկա, մինչեւ Վճռաբեկ դատարան հասած դիրքորոշում, որ այ պայմաններում, որ պայմաններում հիմա քննվում է կալանավորման միջնորդությունը, անձն ուղղակի չի կարող կալանավորվել: Էլ չեմ խոսում հիմնավոր կասկածի եւ կալանավորման հիմքերի մասին»:

Նշենք, որ Այսօր մեկ դատական նիստով կքննվեն միաժամանակ Ռոբերտ Սուքիասյանի  ձերբակալության իրավաչափության և կալանքի միջնորդության հարցերը։ Գործը քննելու է դատավոր Վաչե Մարգարյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, հետո էլ մասնակիցներից մեկը կրակել  է մյուսի վրա։ Հիվանդանոց էր տեղափոխվել ԱՄՆ 42-ամյա քաղաքացի. նա վնասվածքը ստացել է ոտքի շրջանում։ Մի քաղաքացի էլ հիվանդանոց էր տեղափոխվել՝ դանակից ստացված վնասվածքներով։ Այդ միջադեպի մասնակիցներից մեկը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ