News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ալիեւի եւ Պուտինի հանդիպումը կայացավ Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ եւս մեկ եռակողմ համաձայնագրի ստորագրման նախաշեմին: Այս մասին «Կավբյուրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիեւը:

«Այս հանդիպման հանդեպ Փարիզի դիվանագիտական ակտիվությունը միայն անուղղակի կապ ունի, նրանք փորձում են հեռացող գնացք նստել»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, առաջնորդների այս հանդիպումը նվիրված է եղել Ադրբեջանի արեւմտյան շրջանների շուրջ գործընթացներին, որոնք սկսվել են 2020-ի նոյեմբերին եւ իրենց զարգացումն են ստացել 2021-ի հունվարին:

«Դրանք բոլորն էլ տեղի են ունենում բարդ միջավայրում՝ պաշտոնական Երեւանի կողմից խոչընդոտներով: Ուստի, ինչպես արդեն նշվել է ԶԼՄ-ներում, անհրաժեշտ է պաշտոնական Մոսկվայի եւ Բաքվի միջեւ «ժամերի համապատասխանեցում» իրականացնել, որպեսզի նախանշվեն հայ-ադրբեջանական հակամարտության հետագա կարգավորման մեխանիզմները, ինչպես նաեւ Հարավային Կովկասում հաղորդակցությունների զարգացման գործում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Այսինքն՝ ներառյալ Զանգեզուրի միջանցքի՝ որպես 2021-ի հունվարի եռակողմ համաձայնագրերի իրագործման ամենահիվանդ» տարրի, ձեւավորումը»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ