News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ ԱՄՆ զինվորականները մի քանի ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի կառավարական զորքերին աջակցելու համար, այդ թվում՝ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Քանդահար նահանգում, հաղորդել է AP-ն:

Այս հարվածները ցույց են տալիս ԱՄՆ մտադրությունը՝ շարունակել աջակցել աֆղանական ուժերին մարտական ​​ինքնաթիռներով, առնվազն մինչեւ օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման ծրագրված ավարտը:

ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում տեղակայված եւ Աֆղանստանի հասանելիության տակ գտնվող բազմաթիվ մարտական ինքնաթիռներ ունի, ինչպես նաեւ կործանիչներ ու ռմբակոծիչներ Պարսից ծոցի շրջանում:

Պատասխանելով Քանդահար նահանգում ավիահարվածների լուրերի մասին հարցին՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ «վերջին մի քանի օրերին ավիահարվածներով աջակցել ենք Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերին»: «Չեմ անդրադառնա այդ հարվածների տեխնիկական մանրամասներին»:  

Պաշտպանության դեպարտամենտի մեկ այլ ներկայացուցիչ հայտնել է, որ Միացյալ Նահանգները չորեքշաբթի եւ հինգշաբթի ընդհանուր առմամբ ավելի քան չորս ավիահարված է հասցրել՝ աջակցելով աֆղանական ուժերին: Պաշտոնյայի խոսքով՝ հարվածներից առնվազն երկուսը նպատակ են ունեցել ոչնչացնել ռազմական տեխնիկան, որոնք թալիբները խլել էին աֆղանական ուժերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ