News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մալայզիայի ոստիկանությունը գտել է բիթքոինների մայնինգի ավելի քան 1000 սարքից ազատվելու նոր միջոց, որոնք առգրավվել են ստուգայցերի ժամանակ։ Սարքերը ճզմվում են շոգեուղեգլանի միջոցով։

Բոռնեո կղզու իշխանությունները հայտնաբերել են մոտ 5,3 մլն ռինգիթ (1,25 մլն դոլար) արժողությամբ սարքեր, տեղեկացնում է AFP-ն։

Ոստիկանության տվյալներով՝ ութ մարդ ձերբակալվել է 2 մլն դոլարին համարժեք գումարի էլեկտրաէներգիա գողանալու պատճառով՝ սնուցելու համար էներգատար համակարգիչները։ «Կրիպտոմայներները էլեկտրաէներգիա էին գողանում»,- ասել է բարձրաստիճան ոստիկանը Միրի քաղաքից, որտեղ առգրավվել են սարքերը։ «Նրանց գործողությունները վտանգավոր են կյանքի եւ ունեցվածքի համար, քանի որ կարող են առաջ բերել էլեկտրաէներգիայի անջատումներ»։

Բիթքոինների մայնինգի 1069 սարք էր կայանված Միրիի ոստիկանական տեղամասի կայանատեղիում, դրանք ճզմվել են ուղեգլանով։ Վեց ձերբակալվածները դատապարտվել են էլեկտրաէներգիա գողանալու պատճառով եւ բանտարկվել վեց ամսով, նրանք տուգանվել են։

Կրիպտոմայնինգը գործընթաց է, որի օգնությամբ համակարգիչները «դրոշմում» են նոր վիրտուալ արժույթ եւ ստուգում տրանզակցիաները, այն հսկայական քանակությամբ էներգիա եւ հաշվիչ հզորություն է պահանջում։ Այդ գործընթացում սովորաբար գործի են դրվում ավելի մեծ թվով բարդ համակարգիչներ, որոնք ձեւավորում են հատուկ մշակված «սարք», որը կատարում է կրիպտոարժութային ցանցի սպասարկմանն անհրաժեշտ բարդ հաշվարկներ։

Բիթքոինների մայնինգը տարածված է հարավարեւելաասիական երկրում, եւ մշտապես տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ոստիկանությունը ձերբակալում է կրիպտոմայներների եւ առգրավում նրանց սարքերը։ Չնայած այդ գործընթացը շատ էներգիա է պահանջում, այն կարող է շահութաբեր լինել, քանի որ յուրաքանչյուր բիթքոին ներկայում ավելի քան 32 000 դոլար արժե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ