News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալիան օգոստոսի 6-ից կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր սերտիֆիկատ է սահմանում, հաղորդում է BBC-ը:

Այդ օրվանից 12 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար, որոնք ստացել են գոնե մեկ դեղաչափ, կարող են հասանելիություն ստանալ մի շարք վայրերի նկատմամբ, ներառյալ՝ ռեստորաններ, կինոթատրոններ եւ մարզասրահներ:

Վիրուսը կրկին տարածվում է Իտալիայում դելտա տարբերակի պատճառով:

Վերջին մեկ շաբաթում վարակվածների թիվն ավելացել է 5000-ով:

Իտալիայում վիրուսի բռնկման սկզբից հաստատվել է վարակման ավելի քան 4,3 մլն դեպք: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ