News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկ սահմանապահները հայտնել են, որ ստիպված են եղել կրակ բացել ի պատասխան Ղրղըզստանից արձակված կրակի, հաղորդում է «Խովար» գործակալությունը՝ հրապարակելով Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնի հաղորդագրությունը:

«Առավոտյան 9:30-ին Ղրղըզստանի Հանրապետության Բաթկենի շրջանի Կակտաշ գյուղի ավելի քան 20 բնակիչներ, մոտենալով Իսֆարայի Չորկուհ գյուղի խորհրդի Կումմազորի սահմանային հատվածին, բանավեճի մեջ են մտել Տաջիկստանի քաղաքացիների հետ: Դրանից հետո Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացիները սկսել են քարեր նետել Տաջիկստանի քաղաքացիների վրա»,- հայտնում է Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնը:

Դեպքի վայր են ժամանել երկու երկրների սահմանապահները: Ըստ տաջիկական կողմի, Ղրղըզստանի սահմանապահները աջակցել են ղրղըզական գյուղի բնակիչների անօրինական գործողություններին եւ ինքնաձիգ զենքից կրակ են բացել խաղաղ բնակիչների եւ տաջիկ սահմանապահների ուղղությամբ:

«Ղրղըզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության հայտարարությունն այն մասին, որ Կումմազոր հատվածը գտնվում է Ղրղըզստանի Հանրապետության տարածքում, իրավական հիմք չունի:

Հապճեպ եզրակացությունները եւ, միեւնույն ժամանակ, տարածքային պատկանելությամբ հաստատված միջազգային հարաբերությունների պահանջներին համապատասխան ընդունված իրավական նորմերի անտեսումը եւ ԶԼՄ-ներում սահմանային հակամարտությունների վերաբերյալ հապճեպ միակողմանի հայտարարությունները չեն ծառայում իրավիճակի ճիշտ ընկալմանը եւ կողմերի մոտ վստահություն չեն առաջացնում»,- նշել է գերատեսչությունը։

Ըստ ղրղըզական կողմի, տաջիկ սահմանապահները կրակ են բացել դեպի հարեւան երկիրը, իսկ ղրղըզ սահմանապահները պատասխան կրակ են բացել: Ղրղըզական կողմից տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ