News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատը սատարել է կառավարության առաջարկած օրինագիծը, որի համաձայն բուժաշխատողների պատվաստումը կդառնա պարտադիր, ինչպես նաեւ կընդլայնվի «սանիտարական անցագրերի» գործողությունը, գրում է Deutsche Welle-ն:

Քվեարկության ընթացքում փաստաթղթին կողմ են եղել 199, դեմ՝ 123 սենատորներ: Սակայն Ազգային ժողովը փաստաթղթի սկզբնական տարբերակում կատարված մի շարք փոփոխությունների պատճառով դեռ պետք է համաձայնեցնի իր վերջնական տեքստը, որպիսի փոխզիջումներ ձեռք բերվեն: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա հուլիսի 25-ին:

Ֆրանսիայի քաղաքացիները խորապես վրդովված են համավարակի դեմ միջոցառումների նման խստացումից, եւ ավելի քան 160 000 ֆրանսիացիներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու կարանտինային միջոցառումների խստացման դեմ, մասնավորապես, այսպես կոչված, «սանիտարական անցագրերի» ընդլայնման դեմ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ