Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը կատարում էր Մինսկ-Անթալիա չվերթը եւ տագնապի ազդանշան է հնչեցրել, վայրէջք կկատարի Մոսկվայում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրը ավիացիոն շրջանակում։
«Ինքնաթիռը տագնապի ազդանշանից հետո վայրէջք կկատարի Մոսկվայի օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։