News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկիր մոլորակը պտտվում է իր առանցքի եւ Արեւի շուրջը, գումարած՝ Երկիրը Արեւի հետ միասին պտտվում է գալակտիկական միջուկի շուրջը։ Բացի այդ, չի կարելի մոռանալ Ծիր Կաթինի շարժման մասին ինչ-որ տեղ դեպի Տիեզերքի եզրը։ Մի խոսքով՝ մեր մոլորակը գտնվում է մշտական շարժման մեջ, առանց որի դժվար է պատկերացնել աշխարհը։ Բայց ի՞նչ կլինի, եթե Երկիրը հանկարծ կանգ առնի։

Կարելի է ենթադրել, որ  Երկրի կանգը մի ինչ-որ անհնարին բան է, բայց իրականում ոչ մի անհնար բան չկա։ Գիտնականներն ասում են, որ տասնութուկես միլիարդ տարի հետո Երկիրը կարող է չպտտվել իր առանցքի շուրջը, եւ պտույտի արագությունն էլ մշտապես  սահուն նվազում է, տեղեկացնում է Planet-today-ը։

Սահուն կանգը այնքան էլ հետաքրքիր չէ, ասում են գիտնականները, որոնք փորձել են պատկերացնել իրադարձությունների սցենարը, եթե մոլորակը հանկարծ կտրուկ կանգ առնի։ Պատկերացրեք, թե ինչպես ավտոմեքենայի ուղեւորները դուրս կթռչեն իրենց տեղերից կտրուկ կանգի ժամանակ։ Նման մի ինչ-որ բան կարող է տեղի ունենալ մարդկանց հետ, եթե մոլորակը հանկարծ կտրուկ կանգ առնի։ Եվ ոչ միայն մարդկանց հետ. բոլոր վատ ամրացված օբյեկտները (լավ ամրացվածները նույնպես) կթռչեն արեւելք մոտ 1100 կիլոմետր/ժամ արագությամբ։ Հասկանալի է, որ նման աղետից հետո ողջ մնալ կարող են շատ քչերը։

Ողջ մնացածները ստիպված կլինեն գործ ունենալ փոփոխված մթնոլորտի հետ, որտեղ կսկսվի անոմալ քամի։ Օվկիանոսում առաջ կգան հրեշավոր ցունամիներ, կփոխվի ձգողականությունը, Երկրի մի կողմում կհաստատվի հավերժական գիշեր, մյուսում՝ հավերժական ցերեկ, ինչը կհանգեցնի կենսոլորտի լուրջ փոփոխությունների։ Մի խոսքով՝ մեր մոլորակն արդեն նախկինը չի լինի, եթե կանգ առնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ