News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին, ժամը 20.17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ հյուրերը, որոնք այդ պահին դեռ իր տանն են, հեռախոսի պատյանի միջից գողացել են 20.000 դրամ։ Րոպեներ անց ոստիկանություն ահազանգած նույն քաղաքացին հայտնել էր, որ զինված 2 անձ իրենից փող են պահանջում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկաններին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ իր ծանոթն ու նրա ընկերը փող հափշտակելու նպատակով դանակով հարձակվել են իր վրա, սպառնալիքներ հնչեցրել և պահանջել, ապա ստացել են 40.000 դրամ:

Նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 4-րդ բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ արարքը կատարել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել:

Հարուցվել է քրեական գործ։ 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը և հափշտակված փողը:

Երիտասարդները ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ