News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն այդքան հիմար չէ, որ նոր ռազմական արկածախնդրություն սկսի ռուս խաղաղապահների ներկայությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Արցախի շուրջ լարված իրավիճակի մասին բազմաթիվ հրապարակումները:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել հայկական լրատվամիջոցներին՝ հիշեցնելով սառնասրտություն պահելու անհրաժեշտությանմասին: Առաջին հերթին, պետք է հետեւել բացառապես պաշտոնական աղբյուրներին, առաջին հերթին՝ Արցախի ՊՆ, եւ միշտ հիշել մեկ բան՝ թշնամին միշտ, հատկապես հիմա, առաջնահերթ է համարում տեղեկատվական պայքարը: Հակառակորդի համար գլխավոր նպատակը Արցախը հայաթափելն է: Բնականաբար, նրանք այժմ չեն կարողանում Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսել, քանի որ այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված: Ադրբեջանն այդքան հիմար չէ, որ նոր ռազմական արկածախնդրություն սկսի: Մարդիկ սկսել են վախենալ իրենց ապագայի, ընտանիքների համար: Եվ բնակչության մի մասը որոշել է հեռանալ: Նման իրադարձությունների ֆոնին տուժում է Արցախը, նրա ապագան: Հակառակորդը շարունակում է նույն ոգով, խախտում է հրադադարի ռեժւմը, օգ է կրակում, նույնիսկ թիրախավորում որոշ օբյեկտներ, որպեսզի մարդիկ մտածեն ,որ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն պահպանել խաղաղությունը, կամ ՝ ավելի վատ, որ ադրբեջանցիների եւ թուրքերի հետ միակարծիք են: Ահա նման բազմակողմ խաղ նվազագույն ծախսով՝ մեկ փամփուշտը 500-600 դրամ: Այսինքն՝ մեկ փամփուշտով խնդիր է լուծվում: Այդ պատճառով մեր բնակչությանը կոչ եմ անում սառնասիրտ լինել, չտրվել սադրանքների, վերլուծել եւ հասկանալ՝ ինչ է կատարվում»,-ասաց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ