News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում:

Դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։

Միաժամանակ, ըստ Լին Թրեյսիի,  ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ