News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք ունենք ԱԺ-ում նախընտրած հանձնաժողովներ, բայց սպասում ենք գործընկերների հետ հանդիպման, որպեսզի քննարկենք այդ հարցը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, ՔՊ-ի գրասենյակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նորընտիր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Դուք գիտեք, որ հանձնաժողովների նախագահների ընտրությունը հերթով է կատարվում: Երկու հատ ընտրում ենք մենք, երրորդը ընտրում է 2-րդ տեղը զբաղեցրած դաշինքը, հետո էլի 2-ը մենք:

«Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենա հանձնաժողովի նախագահ, կունենա մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ ունենալու հնարավորություն»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ ըստ ավանդույթի այդ հարցը նախապես քննարկվում է մյուս խմբակցությունների հետ, որպեսզի գործնականում հեշտացվի գործը, ժամանակի վատնում չլինի. «Այս պահին դեռ քննարկում չենք ունեցել մյուս ուժերի հետ: Այդ մասին հիմա խոսելը վաղ է, ենթադրում եմ, որ 1-2 օրվա ընթացքում դրա հետ կապված ավելի հստակ կլինի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ