News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՔՊ-ից պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը պետք է լինի ոչ թե «Հայաստան» դաշինքից, այլ «Պատիվ ունեմ» դաշինքից:

«Իմ կարծիքով ճիշտ կլինի, որ ԱԺ ընդդիմադիր խոխխոսնակը լինի «Պատիվ ունեմ» դաշինքից», - այսօր՝ հուլիսի 26-ին, ՔՊ-ի գրասենյակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նորընտիր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

««Պատիվ ունեմ» դաշինքն ունենալու է ընդամենը մեկ հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ փաստացի ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու ընդամենը մեկ ներկայացուցչով՝ ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարը: Ես կարծում եմ, որ ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար մենք պետք է քննարկենք այս անգամ ԱԺ փոխխոսնակ ունենալու հնարավորությունը երրորդ խմբակցությանը տալու հարց»,-ասաց նա:

Հարցին՝ եթե «Պատիվ ունեմ» դաշինքը թեկնածու չառաջադրի, ՔՊ-ն կընտրի՞ «Հայաստան» դաշինքի թեկնածուին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դա կախված է իրավիճակից, կախված է թեկնածուից, կախված է նրանից՝ կառաջադրեն, թե չեն առաջադրի: Եկեք սպասենք, տեսնենք»:

Նշենք, որ ԱԺ-ն ունի 3 փոխխոսնակ, որից մեկը պետք է լինի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ