News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը վերահաստատել է իր համերաշխությունը Կիպրոսին՝ Միջերկրական ծովի արեւելյան կղզու հյուսիսային մասում Թուրքիայի սադրանքների կապակցությամբ, հաղորդում է Jpost-ը:

«Մենք կիսում ենք խորը մտահոգությունը Կիպրոսում Թուրքիայի սադրիչ գործողությունների կապակցությամբ»,- ասել է Լապիդը Երուսաղեմում Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը:

Նախարարները քննարկել են «անհրաժեշտ քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել այս հարցում», երկկողմ հարաբերություններից բացի առեւտրի, ջրի եւ էներգետիկայի ոլորտներում:

Անցյալ շաբաթ Իսրայելը բազմիցս աջակցություն էր հայտնել Կիպրոսին այն բանից հետո, երբ կիպրոսցի թուրքերը հայտարարեցին Վարոշայի բացման մասին՝ առողջարան, որը չեզոք գոտի է դարձել 1974 թվականին Թուրքիայի՝ Միջերկրական կղզի ներխուժումից հետո:

Վերջին տարիներին Իսրայելի, Հունաստանի եւ Կիպրոսի հարաբերությունները վերելք են ապրում, հատկապես՝ էներգետիկ ոլորտում, որտեղ նրանք միասին աշխատում են EastMed գազատարի, ինչպես նաեւ ռազմական համագործակցության ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ