News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը մանրամասներ է ներկայացրել Պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տարածած հաղորդագրությունում ասվում է. «Սույն թվականի հուլիսի 13-ին ՀՀ նախագահը ստորագրեց «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում (ՊՄԳ օրենք) և հարակից օրենքներում փոփոխություն և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:

ԱՆԻՖ-ը ակտիվ մասնակցություն է ունեցել օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքներին, վստահ լինելով, որ փոփոխությունը զգալիորեն կընդլայնի ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Փոփոխությունների արդյունքում ներդրողները (մասնավոր գործընկերները) կարող են հանդես գալ պետության կողմից սահմանված ոլորտներում ՊՄԳ ծրագիր իրականացնելու առաջարկով։

Այդուհանդերձ, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման որոշակի խիստ չափանիշներին համապատասխանության դեպքերում։ Այն է.

1) մասնավոր նախաձեռնողը պետք է ունենա տվյալ ոլորտում ձեռնարկատիրական գործունեության՝ ՊՄԳ ընթացակարգով սահմանված փորձ.

2) առաջարկը պետք է ներառի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում (pre-feasibility study) կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն.

3) առաջարկվող ծրագրի շահութաբերությունը պետք է համապատասխանի ՊՄԳ օրենքով սահմանված չափին.

4) մասնավոր նախաձեռնողը պետք է ստանձնի անհետկանչելի պարտավորություն:

Նախկին իրավակարգավորումներով ոչ միայն նախատեսված չէին մասնավոր առաջարկի հիման վրա ՊՄԳ ծրագիր իրականացնելու հնարավորությունները, այլև մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը կարգավորում էին «Գնումների մասին» օրենքով։ Այս փոփոխությամբ նշյալ ընթացակարգերը նույնպես բերվել են ՊՄԳ օրենքի դաշտ և փաստացի ստացվել է ՊՄԳ իրավահարաբերությունները կարգավորող միասնական օրենք, ինչն ավելի պարզ է դարձնում օրենսդրությունը նաև օտարերկրյա ներդրողների համար:

ԱՆԻՖ տնօրեն Դավիթ Փափազյանի համոզմամբ սա կարևոր քայլ է ՀՀ–ում ներդրումների խթանման ուղղությամբ.

«Պետություն-մասնավոր գործընկերությունը (public private partnership) արդյունավետ գործող ֆորմատ է զարգացող և զարգացած երկրներում։ Հատկապես զարգացող երկրներում ներդրումների ներգրավումը լրացուցիչ ջանք է պահանջում, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողի համար գրավչություն ունեցող ոլորտներում ներդումային առաջարկի, և դրա իրականացման ընթացակարգի մաքսիմալ հստակեցումը։ ՊՄԳ շրջանակներում համատեղ ծրագրերը նաև պետության հանդեպ ներդրողի վստահության ամրապնդման և պետության տնօրինության տակ գտնվող ձեռնարկություններում կամ ոլորտներում մասնավոր ներդրումներ ներգրավելու արդյունավետ գործիք են։ Օրենքում փոփոխությունը հնարավորություն է տալիս թե՛ նման ներդրումներ ներգրավելու, թե՛ ներդրողի համար համապատասխան խիստ, բայց իրատեսական ու հստակ չափանիշներ սահմանելու»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ