News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Կանադացի երկրաբանը, հնարավոր է, գտել է կենդանիների ամենահին քարացուկները Երկրի վրա:

Մոտ մեկ միլիարդ տարի առաջ Կանադայի հյուսիս-արեւմուտքում գտնվող տարածաշրջանը նախապատմական ծովային միջավայր էր, որտեղ հնագույն սպունգների քարացուկները կարող են պահպանվել հանքային նստվածքաշերտերում, հաղորդում է AP-ն:

Երկրաբան Էլիզաբեթ Թյորները հյուսիսարեւմտյան տարածքների հեռավոր հատվածում ժայռեր է հայտնաբերել, որոնց հասնել հնարավոր է միայն ուղղաթիռով: Ժայռի բարակ հատվածները եռաչափ կառույցներ են պարունակում, որոնք ժամանակակից սպունգային կմախքներ են հիշեցնում:

«Ես կարծում եմ, որ դրանք հնագույն սպունգեր են. միայն այս տեսակի օրգանիզմն ունի օրգանական մանրաթելերի այդպիսի ցանց»,- ասել է Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի երկրաբան եւ սպունգի փորձագետ Յոախիմ Ռեյթները:

Հարակից ժայռային շերտերի թվագրումը ցույց է տալիս, որ նմուշները մոտ 890 միլիոն տարվա վաղեմություն ունեն, ինչը նրանց մոտ 350 միլիոն տարով ավելի հին է դարձնում, քան նախկինում հայտնաբերված սպունգի ամենահին քարացուկները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ