News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը, ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքից։

ԱԺ նախագահի կարգադրությամբ, աշխատանքից ազատվել են  նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ  Ավետիսյանը եւ  աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին։ 

Աշխատանքից ազատվել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Աշխեն Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ